Արագածոտնի մարզում, հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։00-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում բախվել են 43-ամյա Սևակ Դ-ի վարած քարով բարձված Hovo մակնիշի բեռնատարը, 31-ամյա Մարինա Հ-ի վարած Nissan Juke մակնիշի և 28-ամյա Աբրահամ Բ-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ քարով բարձված բեռնատարը կողաշրջվել է, թափված քարն էլ մասամբ փակել է ճանապարհը։