f

Անկախ

Հայաստանի, Արցախի և սփյուռքի կանանց հայտարարությունը


Մենք՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի ներքոստորագրյալ կանայք, ազգայնական ֆեմինիզմի կողմնակիցներ ենք։


Մենք հասկանում ենք, որ Հայաստանում և Արցախում շատ կանայք ենթարկվում են խտրական վերաբերմունքի և բռնության, սակայն գտնում ենք, որ այս խնդիրները համապարփակ լուծման կարիք ունեն՝ ելնելով մեր ազգային, մշակութային և քաղաքական առանձնահատկություններից։ Ավելին՝ անհնար է Հայաստանում խոսել կանանց իրավունքներից առանց հաշվի առնելու թուրք-ադրբեջանական արտաքին սպառնալիքը։ 

Անկախության տարիներին Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության դերն իր վրա վերցրեցին օտար երկրներից ֆինանսավորվող զանազան հասարակական կազմակեպություններ։ Կանանց նկատմամբ բռնությունը ներկայացնելով որպես ազգային հատկանիշ՝ նրանք հակադրեցին ֆեմինիզմն ու ազգայնականությունը, այդպիսով խորը անդունդ ստեղծելով ազգային շահերի և կանանց իրավունքների պաշտպանության միջև, մինչդեռ ըստ վիճակագրության Հայաստանում ողջ կյանքի ընթացքում բռնության է ենթարկվում կանանց 8.2% Թուրքիայի 38%-ի համեմատ, իսկ կանանց նկատմամբ բռնությունն ամենուր է՝ մշակույթից անկախ։

Հայաստան և Արցախ ներմուծելով արևմտյան ազատական ֆեմինիզմը՝ վերոնշյալ կազմակերպությունները հաշվի չառան Հայաստանի կնոջ ազգային, մշակութային ու քաղաքական առանձնահատկությունները, ինչի արդյունքում խնդիրները լուծելու փոխարեն էլ ավելի խորացրեցին դրանք։ Կանանց աշխատաշուկա բերելու նրանց ծրագիրը բխում է նեոլիբերալիզմի, իսկ խաղաղության և ապառազմականացման կոչերը՝ Թուրքիայի և Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի և Արցախի կանանց շահերից։ Այս կազմակերպությունները չեն ներկայացնում մեզ և չեն պաշտպանում մեր իրավունքները։

Դեռ 1903 թվին արևմտյան ֆեմինիզմը քննադատել է վերոնշյալ խմբավորումների կուռք Զապէլ Եսայեանը իր «Կնոջ հարցը» հոդվածում. «Արեւելքի մանաւանդ քրիստոնեայ ցեղերը կը ձգտին անիմաստ եւրոպականացման, անոնք հետզհետէ կը կորսնցնեն իրենց ամէնէն բնորոշ եւ գեղեցիկ յատկութիւնները, անոնց փոխարէն ստանալու համար Արեւմուտքի ամէնէմն ապականուած, ամէնէն տգեղ սովորութիւնները, որոնք նոյն իսկ խստութեամբ քննարկուած են այդ քաղաքակրթեալ ազգերուն հռչակաւոր իմաստասէրներէն։ Այսպէս է որ féminisme սխալ կերպով ըմբռնուած, կը սպառնայ աւելի վնաս հասցնել մեզի։ Մեր մեծ մայրերուն բարութիւնը, մայրական ուժգին զգացումը եւ ընտանեկան բարքերու մաքրութիւնը պէտք չկայ կորսնցնել, ձեռք ձգելու համար ամուլ կիներու անշնորհ տիպարներ, կուրծքերնին չորցած եւ ըմբոստացող՝ ընկերական ամէնէն նուիրական պարտականութեանց դէմ, իմաստակ, յաւակնոտ, եւ բնականաբար տգեղ, անհունապէս տգեղ»։ 

Ազգայնական ֆեմինիստական շարժումը կմիավորի Հայաստանի հասարակական և արտաքին սպառնալիքի խնդիրները՝ ձևավորելով միասնական օրակարգ։ Ունենալով ամուր սահմաններ և ուժեղ բանակ՝ կպաշտպանենք Հայաստանի և Արցախի կանանց և տղամարդկանց թուրք-ադրբեջանական սպառնալիքից և կկարողանանք ազգային շահերից բխող և մեր հասարակական-քաղաքական իրողությունն արտացոլող լուծումներ գտնել Հայաստանում և Արցախում կանանց իրավունքների պաշտպանության համար։

   1. Անի-Ծովինար Վանեցյան, գրադարանավարուհի, «Ճառագայթ» ձախ խմբակցություն
    2. Բյուրակն Իշխանյան, գրող, տվյալագետ, «Ճառագայթ» ձախ խմբակցություն, , «Ակն ընդ  ական» վավերագրողների համայնք
    3. Եվա Հակոբյան, քաղաքագետ, «Ճառագայթ» ձախ խմբակցություն
    4. Էմանուելա Ավագյան, կլինիկական լեզվաբան, տվյալագետ, «Ճառագայթ» ձախ խմբակցություն
    5. Սօսէ Յովսէփեան, ՏՏ ոլորտի մասնագետ, «Ճառագայթ» ձախ խմբակցության անդամ
    6. Նարե Նավասարդյան, գրող, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնք
    7. Փառանձեմ Թահմիզյան, Ամերիկյան համալսարանի դասախոս, «Ակն ընդ ական»    վավերագրողների համայնք
    8. Իննա Մխիթարյան, վավերագրող, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնք
    9. Անի Ադիգյոզալյան, հնագետ, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնք
    10. Արփինե Թովմասյան, մոնտաժող, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնք
    11. Տաթև Զարգարյան, վավերագրող, լուսանկարիչ, մոնտաժող, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնք
    12. Լիլիթ Մխիթարյան, վավերագրող, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնք
    13. Սիւզան Խարտալեան, ֆիլմ ռեժիսօր
    14. Մանե Պետրոսյան, զարդեգործ
    15. Աննա Վանեսյան, վիրաբույժ
    16. Արփինե Առուշանյան, ԵՊՀ դասախոս
    17. Սեդա Կարապետյան, թատերագետ, պատվախնդիր հայուհի
    18. Ասպրամ Կրպեյան, ՀՀ ԱԺ պատգամավոր
    19. Գայանե Անանյան, քաղաքագետ
    20. Արև Հովհաննիսյան, մարքեթոլոգ
    21. Սուսաննա Նալթակյան, մանկավարժ, հասարակական գործիչ
    22. Սանան Տէր Պետրոսեան
    23. Նազենիկ Սարոյան, լրագրող
    24. Վարդուհի Իշխանյան, մաթեմատիկոս, Անկախ կայքի խմբագիր
    25. Մարիամ Այդինյան, լրագրող, մշակութաբան
    26. Անահիտ Պետրոսյան, տեխնոլոգ
    27. Միլենա Այվազյան, թուրքագետ
    28. Օլգա Վարդանովա, բանասեր
    29. Քնարիկ Ջալաթյան, ուսանող
    30. Անահիտ Ավագյան, արվեստաբան
    31. Մարիա Գաբրիէլեան, փաստաբան
    32. Լիլիթ Մխիթարյան, ուսուցչուհի
    33. Սիմա Աբրահամեան Յովհաննէսեան, ընկերային մարդաբան
    34. Վերոնիկա Գրիգորյան, տնտեսագետ, քաղաքագետ
    35. Արմինե Գրիգորյան, ուսուցիչ
    36. Վիոլետ Գրիգորյան, գրող
    37. Արևիկ Մկրտչյան, գեղանկարիչ
    38. Սոնա Ադամյան, դատական հոգեբան, իրավագետ
    39. Ալիք Արզումանեան, ուսուցիչ, մանկական գիրքերու նկարազարդող և հեղինակ
    40. Նաիրա Դոխոլյան, մանկավարժ
    41. Մարիամ Կանայան, գեղարվեստական խմբագիր
    42. Ծովինար Չիլինգարյան, թարգմանիչ, գրող
    43. Ռուզաննա Խաչատրյան, լրագրող
    44. Ադրինե Ավագյան-Գասպարյան, իրավագետ
    45. Աստղիկ Մանուկյան, տնտեսագետ
    46. Մարիամ Հովհաննիսյան, հատուկ մանկավարժ
    47. ​​Էլիզաբեթ Պետրոսյան, բարեգործական ՀԿ Հանրային դիվանագիտություն
    48. Լիլիթ Ալեքսանյան, մանկավարժ
    49. Ռուզաննա Շարխատունյան, բժիշկ
    50. Արաքս Մուխսի-Հովեյան, դասական դաշնակահար
    51. Սանան Մկրտիչեան, հոգեբան
    52. Արաքսյա Հովհաննիսյան
    53. Կարինե Ղարախանյան
    54. Վիկի Մկրտչյան
    55. Աստղիկ Ղումաշյան, իրավաբան
    56. Նարե Սիմոնյան
    57. Մարթա Դավթյան-Ֆուզո
    58. Անի Առաքելյան, տնտեսագետ
    59. Լուսինե Արշակյան
    60. Ֆիլօր Նիկողոսեան
    61. Ստելլա Ավագյան, զբոսավար
    62. Անի Զաքարյան, հետազոտող
    63. Արսինե Վալադյան, գրաֆիկ դիզայներ, մայր
    64. Մարիամ Ղուկասյան, թուրքագետ 
    65. Հասմիկ Երեմյան, իրավաբան
    66. Դիանա Դմիտրիևա, ռուսերենի ուսուցչուհի
    67. Սոսե Սաֆարյան-Քոչունց, քաղաքագետ
    68. Մարիա Արոյան
    69. Լուսինե Ավագյան
    70. Մարիամ Խանզադյան, պատմաբան, մանկավարժ

 

Արցախ Սփյուռք կանայք հայտարարություն Հայաստան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին