f

Անկախ

«Ոսկե ծիրան»-ի հյուրերն անվանական տնկիներ են տնկել


«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող նորաստեղծ «Aratashen winery» գինեգործական տնտեսությունում:  

Օրը նշանավորվեց նրանով, որ փառատոնի անվանի հյուրերը սկիզբ դրեցին խորհրդանշական արահետին՝ տնկելով անվանական տնկիներ: 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն իր խոսքում շեշտեց հողի զորությունը.

«Մեծ ցուցակ է արված, թե ովքեր պետք է ծառ տնկեն, բայց ես դրան դեմ եմ, պետք է տնկեն մարդիկ, որոնք հավատում են հողի ուժին»,-նշեց Հարություն Խաչատրյանը:

Անվանական ծառատունկին մասնակեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությանը՝ Aratashen winery տնտեսության մենեջեր Մերի Բաղդասարյանն ընդգծեց. «Քանի որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեր մշակութային կյանքում մեծ տեղ ունի և տարիներ շարունակ թե՛ մեր կինեմատոգրաֆը, թե՛ մեր մշակույթը հայտնի է դարձնում ողջ աշխարհում, հյուրընկալում է բազմաթիվ անվանի մարդկանց՝ դրանով հանրաճանաչ դարձնելով մեր երկիրը, որոշեցինք այս տարի մենք էլ հյուրընկալել իրենց մեզ մոտ: Կարծում եմ, որ համագործակցությունը երկար կլինի: Հուսանք՝ հենց տնկողները հետագայում հնարավորություն կունենան փորձելու իրենց տնկած խաղողից ստացված գինին»։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի է ունենում հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից:

Հայաստան Ոսկե ծիրան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին