f

Անկախ

Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր 33 պատգամավորները զրկվեն մանդատներից. պարզաբանում է սահմանադրագետ Մելոյանը


Եթե ընդդիմադիր 33 պատգամավորները զրկվեն մանդատներից եւ ցուցակի հաջորդ թեկնածուները հրաժարվեն իրենց մանդատներից, ապա Ազգային ժողովը կկարողանա գործել միայն իշխող խմբակցությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Եռամսյակի ավարտից հետո Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում բացակայությունների վերաբերյալ տեղեկանք, եւ կեսից ավելի անհարգելի բացակայությունների դեպքում նախագահը հրավիրում է խորհրդի նիստ, որտեղ պետք է քննարկվի մանդատից զրկելու հարցը։ Ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում է, որ ԱԺ խորհուրդը յուրաքանչյուր պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցն առանձին պետք է քննարկի, ինչն իրենց ներկայացրած կանոնակարգով ներկայացված չէ։ Ընդ որում՝ պատգամավորը պետք է ծանուցվի այդ նիստի վերաբերյալ։ Եթե պատգամավորները վաղվա նիստին չներկայանան, նիստը կհետաձգվի մեկ շաբաթով։ Մեկ շաբաթ անց նույն հարցը կարող է քննարկվել նաեւ առանց պատգամավորների ներկայության։ Այս դեպքում ոչ բոլորը պատգամավորներն են, որ անցել են թույլատրելի բացակայությունների շեմը, եւ հենց ՍԴ-ն չի կարող բավարարել այդ դիմումները»,- նշեց Մելոյանը։

Եթե, այնուամենայնիվ, գործը հասավ Սահմանադրական դատարանին, Մելոյանի խոսքով, պատգամավորները ի վիճակի կլինեն իրենց փաստերը ներկայացնել։

«Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը տալիս է հարգելի բացակայությունների ցանկը, եւ լավ կլիներ, որ ընդդիադիր ուժերի կողմից իրենց սահմանդրական իրավունքի իրացման հիմքով բացակայությունները եւս հարգելիների շարքում դասվեն։ Այս պատգամավորներն իրենց քմահաճությունների համար չեն բացակայել, այլ իրենց ընտրողների կամքին համահունչ գործունություն են ծավալել։ Այս դրույթը

նախատեսված է իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարող պատգամավորների համար, իսկ սա այս դեպքը չէ»,- ասաց Մելոյանը։

Ի՞նչ կլինի այն պարագայում, եթե 33 պատգամավորները զրկվեն իրենց մանդատների, իսկ դաշինքների ցուցակների հաջորդ համարները չվերցնեն մանդատները։ Մելոյանի խոսքով՝ այդ պարագայում Ազգային ժողովը կշարունակի գործել միայն իշխող խմբակցության առկայությամբ։

«Նման թյուր տեսակետ կա, որը կար նաեւ 2021 թվականի ընտրություններից հետո, երբ ասում էին, թե եթե երկու խմբակցությունները հրաժարվեն իրենց մանդատներից, ապա խորհրդարան կանցնեն հաջորդ ավելի շատ ձայներ հավաքած ուժերը, սակայն նման հնարավորություն չկա։ Չի կարող նաեւ լուծարվել Ազգային ժողովը։ Իշխող ուժն ունի որակյալ մեծամասնություն եւ կարող է առանց խորշելու ցանկացած որոշում ընդունել»,- ընդգծեց Մելոյանը։

Գոհար Մելոյան պատգամավորական մանդատ Հայաստան պարզաբանում Տեսանյութ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին