f

Անկախ

Գործադիրը հաստատեց նախնական մասնագիտական և միջին մասնագիտական պետական ուսհաստատությունների անվճար ուսուցմամբ տեղերը


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում հաստատեց ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման նվազմամբ պայմանավորված` անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2020 թվականին նվազել էր 500-ով, 2022  թվականին նախատեսվում է ավելացնել այն, հաշվի առնելով միջին մասնագիտական կրթության դիմորդների մեծ հոսքը, նոր մասնագիտությունների ներդրումը և նրանց հետագա շարունակականության ապահովումը, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով՝ պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312:

Վերջին տարիներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի թիվը.

Որոշման նախագծով նախատեսված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 40 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 75 մասնագիտությամբ:

Նախնական մասնագիտական կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ տեղեր չեն հատկացվել գործարարություն, վարչարարություն և իրավունք ոլորտներին, մասնավորապես «Գործավարություն», «Առևտուր» «Ֆինանսներ» և «Գովազդ» մասնագիտություններին, ինչպես նաև իրականացվել է որոշակի մասնագիտությունների գծով ըստ ուսումնական հաստատությունների նախատեսվելիք անվճար ուսուցման տեղերի տեղաբաշխում:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի  մինիմալ քանակի ապահովումը:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում ապրում են սոցիալապես ավելի անապահով խավ` անվճար ուսուցման տեղերը առաջնայինը հատկացվելու են ՀՀ մարզերում գործող նախնականմասնագիտական (արհեստագործական) ևմիջինմասնագիտական ուսումնական հաստատություններին և ներկայումս մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 90% ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանաված արտոնություն ունեցող դիմորդները միջինմասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2022/2023 ուսումնական տարվա համար նախատեսվել է 277 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսումնական հաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել նոր փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին:

Պահուստային տեղերի ավելացման դեպքում, որոշակի տեղեր հատկացվում է նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով առկա են եղել հատկացված տեղերից ավել դիմորդներ և մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

Որոշման նախագծով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 30 անվճար լրացուցիչ տեղ՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությունը փորձարարական կարգով ներդնելու համար:

ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովել պարտադիր միջնակարգ կրթությունը:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին