f

Անկախ

Նոր 22,6 մլն եվրոյի վարկ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից. Կկառուցվեն նոր դպրոցներ ու մանկապարտեզներ


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում հվանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2022թ․հունիսի 9-ին ստորագրվել է««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը` 22 600 000 եվրո գումարի չափով:

Այս վարկային համաձայնագրի միջոցով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում եղած ուղղությունները:

Մասնավորապես.

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է «մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»:

«Կրթության բարելավում» վարկային ծրագրով ի սկզբանե նախատեսված էր 17 ավագ դպրոցների հիմնանորոգում, որոնցից, հաշվի առնելով հիմնանորոգման համար պահանջվող միջոցների չափը, հնարավոր եղավ կազմակերպել և իրականացնել 13 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Լրացուցիչ ֆինանսավորման պարագայում, հնարավոր է իրականացնել մնացած 4 ավագ դպրոցների հիմնանորոգումը:

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է «մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը»։

Կարիքների գնահատման հիման վրա, հանրակրթական ուսումնական հաստատություններում կհիմնվեն նոր լաբորատորիաներ, որոնք հագեցած կլինեն առարկայական վերանայված ծրագրերին  և չափորոշչին համապատասխանող ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով և գույքով, ինչպես նաև անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով:

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է «մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազ 500 մանկապարտեզ և նախակրթարական՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»:

Ծրագրի հետագա շարունակականությունը թույլ կտա օժանդակել կայուն համայնքային նախադպրոցական ծառայությունների ստեղծմանը և զարգացմանը: Ծրագրի շրջանակներում կշարունակվեն իրականացվել ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կբացահայտվեն սոցիալապես անապահով համայնքները և այն պոտենցիալ հաստատությունները, որոնք կարող են մատուցել նախադպրոցական կրթական ծառայություններ:

Գործող դրամաշնորհային համակարգը նաև հնարավորություն կտա ընտրելու կարիքավոր համայնքները: Առաջնահերթությունը կտրվի հատկապես այն համայնքներին, որոնցում դեռևս չկան գործող մանկապարտեզներ  և նախակրթարաններ: Հատկապես կկարևորվեն սահմանամերձ և այն համայնքները, որոնցում մեծ է Արցախյան վերջին պատերազմով պայմանավորված տեղահանված և վերաբնակեցված ընտանիքների թիվը, ինչի հետևանքով տվյալ համայնքներում աճել է նախադպրոցական տարիքային խմբի երեխաների թիվը: Նախատեսվում է, որ նոր ծրագրով կֆինանսավորվեն նախադպրոցական կրթության առնվազն 80 միկրոծրագրեր՝ համայնքների մասնակցությամբ կամ համայնքների ֆինանսական անկարողության պարագայում՝ ամբողջովին դրամաշնորհային միջոցներով: 

Ծրագրի հետագա ֆինանսավորման դեպքում, պահպանելով ծրագրի պահանջները, նպատակահարմար կլինի դրամաշնորհային միջոցներում ներառել նաև նախակրթարանների հարակից տարածքում խաղահրապարակների հիմնումը ապահովող ծախսերը, ինչն էլ մեծապես կնպաստի նախակրթարան հաճախող երեխաների նաև ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը:

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհները մրցակցային հիմունքներով ուղղվում են բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը, նրանց ընդհանուր կարողությունների՝ ինչպես դասավանդման և ուսումնառության միջավայրը, հետազոտական կարողությունները և այլն, հզորացմանը: Նշված դրամաշնորհների տրամադրումը, միաժամանակ, ուղղված է նպաստելու բուհերի կրթական գործունեության որակի և արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաև աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը: ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության արդիականության, համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ստեղծված և ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիաներն ու գերազանցության կենտրոնները մոտ ապագայում որակի նոր չափանիշ կդառնան տվյալ բնագավառների համար՝ թե տեղական, և թե միջազգային ասպարեզներում:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին