f

Անկախ

ՀՀ-ում ճանապարհային կշեռքների համակարգ է ներդրվում. Փաշինյանն առաջարկեց դրանք ներկառուցել ճանապարհներին


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 14-ին, որոշեց այս տարվա բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 11,8 մլրդ դրամ հատկացնել:

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ այդ գումարը կուղղվի երկու միջպետական ավտոճանապարհների հիմնանորոգմանը (2,6 մլրդ դրամ), թվով 6 հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատվածական հիմնանորոգմանը (5,5 մլրդ դրամ), 4 մարզային նշանակության ավտոճանապարհների  հիմնանորոգմանը (3,7 մլրդ դրամ):

«Այս գումարի շրջանակներում նախատեսված աշխատանքների վերաբերյալ նախագծահաշվային  փաստաթղթերը պատրաստ են, մրցույթները հայտարարված են պայմանով եւ հիմա եթե կառավարությունը դրական որոշում կայացնի, մենք հնարավորություն կունենանք շինաշխատանքները փաստացի սկսելու»,-ասաց Տերտերյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե կոնկրետ որ ճանապարհների մասին է խոսքը, ապա հավելեց. «Մենք աշխատանքի որակի հետ կապված խնդիրները չենք լուծել: Որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հարցը: Բացի ճանապարհների որակից բացի մենք ունենք նաեւ սահմանված քաշից ավելի երթեւեկող երթեւեկության խնդիր: Մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք: Պրոբլեմը առավելապես վերաբերում է այն ճանապարհներին, որոնք սպասարկում են հանքարդյունաբերական ոլորտը: Հանքանյութ տեղափոխող բեռնատարները գերբեռնված են լինում»:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ ասաց, թե հատուկ ուշադրության կենտրոնում է թեման. համապատասխան օրենսդրական փոփոխություններ են իրականացրել ու սկզբնական փուլում ունեին երկու շարժական կշեռքներ, որոնք տեղափոխելու տարբերակով վերահսկողություն էին իրականացնում խնդրահարույց հատվածներում:

«Հետագայում կշեռքների հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, մենք ձեռք ենք բերել երկու ստատիկ կշեռք ու ևս մեկ  շարժական կշեռք: Շարժական կշեռքը գործածության մեջ է, Արմավիրի մարզում է,  բայց պարբերաբար փոխում ենք տեղը, քանի որ վարորդները, երբ իմանում են տեղը, անմիջապես այլընտրանքային լուծումներ են գտնում», - ասաց նա:

Ասոյանի խոսքով՝ ստատիկ կշեռքի համար նախատեսել են 9 հիմնական ուղղություն՝ Արարատի ու Վայոց ձորի ճանապարհահատվածներում են:

Ըստ տվյալների՝ գործարկումից հետո 522 մշտադիտարկում է իրականացվել, որի արդյունքում  14 միլիոն դրամի վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառել, իսկ 2022-ի ընթացքում 60 իրավախախտման դեպք են հայտնաբերել 13,6 միլիոն դրամի չափով:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պետք է անեն լավագույնը, որը հնարավոր է. «Ասում են թանկ է, բայց ասացվածք կա՝ ասում է «ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ»: Մենք, անընդհատ էժան ապրանք առնելով, տպավորություն է, թե մեր ռեսուրսները անսահմանափակ են, անելիս միանգամից արեք  լավը ու արագ», - ասաց վարչապետը:

Հայաստան ՀՀ Կառավարություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին