f

Անկախ

Ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները


Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում հուլիսի 15-ին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշվետու խորհրդակցություն, որին մասնակցել են Ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների ու բաժանմունքների պետերն ու տեղակալները։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ ներկայացվել են  Ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքներն ու հիմնական միջոցառումների վերաբերյալ  հաշվետվությունները:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀԿԱԾ տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահե Մովսիսյանը։ Արձանագրվել է, որ նախորդ տարիների հաշվետու նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է Ծառայության գործունեության ցուցանիշների բարելավում։ Մասնավորապես՝ նկատելիորել աճել է ֆիզիկական անձանց օգտին բռնագանձված գումարների չափը, շոշափելի արդյունքներ են գրանցվել ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների իրականացման արդյունավետության առնչությամբ, զգալիորեն աճել են նաև գանձված և պետական բյուջե փոխանցված կատարողական ծախսերի չափերը։

Օրակարգի համաձայն՝ հաշվետու ելույթներով հանդես են եկել Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Լևոն Բալյանը, Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Էլինա Գեղամյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Դավիթ Կնյազյանը, Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանը, Ընդհանուր բաժնի պետ Մարտին Մարությանը։

Բանախոսներն անդրադարձել են էլեկտրոնային կառավարման գործիքակազմերի շարունակական ներդրմամբ ոչ միայն քաղաքացիների համար կատարողական վարույթին առնչվող տեղեկատվության առավելագույն մատչելիության ապահովման անհրաժեշտությանը, այլև հարկադիր կատարողների աշխատանքի որակի բարձրացմանը և ծանրաբեռնվածության նվազեցմանն առնչվող հարցերին։

Քննարկվել են նաև ԱՆ Վերահսկողական վարչության ուսումնասիրությունների, տեսչական ստուգումների և ծառայողական քննությունների արդյունքները։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արձանագրված աշխատանքային բացթողումները շտկելու, գործող շրջաբերականների և հանձնարարականների դրույթների խստիվ պահպանմամբ Ծառայության բոլոր բաժիններում միատեսակ պրակտիկա ձևավորելու, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման որակի շեշտակի բարձրացման ուղղությամբ։

Ամփոփելով Ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողն ընդհանուր առմամբ դրական է գնահատել հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից կատարված աշխատանքը՝ նշելով, որ հետևողական աշխատանքի արդյունքում Ծառայության կողմից արձանագրված կատարողական ցուցանիշները տարեվերջին ավելի շոշափելի կլինեն։

Խորհրդակցության ավարտին մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականություններն օրինակելի և բարեխիղճ կատարելու համար։

Հայաստան ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին