f

Անկախ

Վարչապետի հրապարակային խոսքը, մեղմ ասած, հեռու է հայերեն գրական լեզվից․Ավետիք Իշխանյան


Քաղաքական հակամշակույթ
 

Երկարատև մտորումներից հետո՝ որոշեցի ես էլ անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմուկ հանած վերջին ելույթներին և ոչ միայն դրանց։ 

1.Բառապաշարի և խոսքի ոճի մասին։ Վարչապետի հրապարակային խոսքը, մեղմ ասած, հեռու է հայերեն գրական լեզվից։ Գրական լեզվով արտահայտվել ասելով, բնավ նկատի չունեմ արհեստական, «գերազանցիկական», ձանձրալի լեզուն․ «Հարցը կայանում է նրանում․․․Այսօրվա դրությամբ, լրջագույն գործիքակազմ և այլն»։ Կարելի է խոսել, գրել պարզ, բոլորին հասկանալի, բայց գրական լեզվով, երբեմն խոսքում օգտագործելով նաև հյութեղ բարբառային բառերը։ Բայց վարչապետի խոսելաոճը, բառապաշարը բնավ պետության ղեկավարին հարիր չէ:

 Պարոն վարչապետ, կուզենայի հիշեցնել, որ «ա»-ով արտահայտվելը գրական չէ։ Գրական չեն նաև «խի, կարամ, տենամ, ըտենց, ըլնեն» ժարգոնային բառերը։ Հիշեք նաև, որ ցավոք, մեր պաշտոնյաները ձեզ նմանվելու, դուր գալու համար, իրենք նույնպես ասուլիսների ժամանակ «ա»-ով և «կարամ»-ով են խոսում։ Իսկ ձեր կողմից «սիրված ժողովուրդն» էլ, իր հերթին օրինակ է վերցնում այսօրվա քաղաքական վերնախավից։ Իսկ ի՞նչ կասեք ձեր հրապարակային խոսքում այսպիսի օտարագռեհկաբանությունների մասին․ «վաբշե, վեշեր, սամասուդ ․․․ և այլն»։ 

Ի՞նչ կարծիքի եք, արդյոք պատիվ բերո՞ւմ է երկրի ղեկավարին այդպիսի վերաբերմունք ունենալ մայրենի լեզվի նկատմամբ։ Այդպիսի փողոցային ժարգոնով «քաղաքական վերլուծություններ» են անում Կոմայգու քաղաքագետները, տաքսու վարորդները և ինչպես ԱԺ-ում արտահայտվեց ձեր կուսակիցը՝ «բեսեդկաներում ռազբիրատ անողները»։ Ի դեպ, այս աստիճան հայոց լեզուն չի աղավաղել և նսեմացրել Հայաստանի ոչ մի ղեկավար, սկսած Խորհրդային Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարներից, վերջացրած անկախ Հայաստանի երեք նախագահներով։ 

Ժողովրդի հետ խոսել՝ չի նշանակում իջնել, էլի ձեր խոսքերով` «քուչի» մակարդակի։ 

2.Թերևս վաղուց, Հայաստանում քաղաքական մշակույթ, որպես այդպիսին չի ձևավորվել։ Դեռևս 90-ականներից քաղաքական հակառակորդները միմյանց վիրավորել, այպանել, հայհոյել են։ Որպես քաղաքական գործիչ, բնական է, որ Նիկոլ Փաշինյանը, նույնպես, մեղմ ասած, առանձնապես համակրանք չունի իր ընդդիմախոսների նկատմամբ և ժամանակին, որպես ընդդիմադիր գործիչ, այդ ոճում, թերևս ամենաարմատականն էր։ Բայց արդեն լինելով երկրի ղեկավար, Դուք, պարոն վարչապետ, պարտավոր եք, գոնե ձեր հրապարակային ելույթներում, թեկուզ Ձեզ ստիպելով, հարգալից արտահայտվել և բանավիճել ձեր ընդդիմախոսների հետ։ Իսկ Դուք շրջապատված լինելով նախորդ իշխանությունից ժառանգած, պետական կառույցներով (ԱԱԾ, ոստիկանություն, քննչական մարմիններ, նաև դատախազություն, արդեն դատարաններ), որպես անձնական գվարդիա, թաքնվելով դրանց թիկունքում, սպառնում եք բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ձեզ հետ չհամաձայնել․ «Պառկցնել ասֆալտին, պատեպատ տալ, շնաբարո դուրսպրծուկներ,․․․հոխորտացող թափթփուկներին սամասուդ․․․, փողոցում սատկացնել այդ հոխորտացող թափթփուկներին․․․, «Սերժի մնացորդներ»․․․ , նախկինները «հիստերիայի» մեջ են․․․ և այլն»: Իսկ դեռևս ձեզ չենթարկվող դատավորներին և ՍԴ –ին վիրավորելը․ «Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ», խոսքերն, իսկապես «հերոսություն» են «հիացմունքի» արժանի ժողովրդավարական պետության ղեկավարի համար։ Եվ նորից, Հայաստանի բոլոր ղեկավարները, երբեմն, շեշտում եմ՝ երբեմն սպառնացել են իրենց հակառակորդներին, երբեմն նաև օգտագործել գռեհկաբանություններ, բայց դուք այս բնագավառում ռեկորդներ եք սահմանում, քաղաքական առանց այն էլ չկայացած մշակույթը վերջնականապես «սամասուդ» անելով։ 

3.Վարչապետը, եթե չեմ սխալվում՝ երրորդ անգամ կորոնավիրուսի թեսթ է հանձնում և հպարտորեն հայտարարում․ «Ի ուրախություն ինձ, եւ ի դժբախտություն ոմանց այս անգամ նույնպես թեստը բացասական էր»։ 

Գուցե վարչապետը համոզված է, որ ժողովուրդն անհամբեր սպասում է՝ իմանալու, թե վարչապետն ու նրա ընտանիքն այսօր ի՞նչ կերակուր պատրաստեցին, ինչո՞վ են զբաղվում, արդյոք առո՞ղջ են և այլն։ Մտածողություն է, բայց ի՞նչ է նշանակում «ի դժբախտություն ոմանց» արտահայտությունը։ Մի՞թե ժողովրդի վարչապետը կարծում է, որ իր հակառակորդներն այդ աստիճան փոքրոգի են, որ հրճվեն իր հնարավոր հիվանդանալով։ 

Նշանակո՞ւմ է այդ արդյոք, որ հակառակորդների հնարավոր վարակման դեպքում․․․ 

4.Արդեն որերորդ անգամ վարչապետը դժգոհում է պետական տարբեր պաշտոնյաներից՝ նրանց համարելով նախկիններից մնացածներ, որոնց հնարավորություն է տրվել «փոխվելու» (՞) և «վայելելու», հակառակ դեպքում, վարչապետը, հավատարիմ իր խոսելաոճին, խոստանում է նրանց «դուրս շպրտել»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ չափանիշներով է առաջնորդվում վարչապետը պետական պաշտոնյաներին գնահատական տալիս։ Ստեղծագործական և արդյունավետ աշխատանքո՞վ, թե՞ իրեն անվերապահ հպատակությամբ և իրեն տեսնելիս «զգաստ կեցվածք» ընդունելով։

 5.Վարչապետի հաջորդ դարակազմիկ քաղաքական վերլուծությունը, ըստ իրեն՝ «հեղափոխությունից հիասթափվածներին» է վերաբերում։ «Հիասթափվածներին» նա բաժանում է, կառուցողական ընդդիմադիրների, արևմտամետների, ռուսամետների։ Մանրամասն չեմ վերլուծի այս հատվածը, սակայն վարչապետն, ունենալով քաղաքական գործունեության հարուստ փորձ, անցել է իր նշած բոլոր փուլերով․ 2002թ․ նա «ռուսամետ» էր, հուսով, որ 2003թ․ նախագահական ընտրություններին Ռուսաստանը, հանձին պաշտոնաթող նախագահ Ելցինի՝ կաջակցի Լևոն Տեր-Պետրոսյանին։ 2012-2018 թթ․ «արևմտամետ» էր, դեմ լինելով ԵԱՏՄ-ին և համարելով, որ ապրիլյան պատերազմը հրահրել է Ռուսաստանը։ Միաժամանակ նա «կառուցողական» էր, երբ ԱԺ խցկվելու համար դաշինք կազմեց երեք այլ ուժերի հետ և լեգիտիմ ճանաչեց 2017թ․ ընտրությունները։ Բնավ չեմ մեղադրում Նիկոլ Փաշինյանին այս ամենի համար։ Սա բնորոշ է Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական դերակատարների բացարձակ մեծամասնությանը։ Ինչպես ասվում է անգլիական հումորում․ «քաղաքականություն է, սըր․․․» 

Բայց անցնելով այդ ամենի միջով և հասնելով իշխանության, Նիկոլ Փաշինյանն արդեն ընդհանրապես չի ընդունում ընդդիմություն հասկացությունը, բոլոր քաղաքական ուժերը պետք է իրեն հպատակվեն։ Հանրապետականներին անվանում է «նախկին կոռուպցիոներներ», նախկին գործընկերներին և այլ քաղաքական ուժերին՝ «հիասթափվածներ»։ Ցանկացած պահի «հիասթափվածների» շարքը կհամալրեն իր շնորհիվ պատգամավորներ դարձած 88 հոգանոց խմբակցության անդամները, եթե հանկարծ․․․

 6.Նիկոլ Փաշինյանի խիստ գնահատականին արժանացան նաև ԶԼՄ-ներն ու լրագրողները։ Պարզվում է՝ վարչապետն ամեն ինչից տեղյակ է։ Պարզվեց, որ լրատվամիջոցների 99%-ն ու լրագրողների 70%-ը իշխանություններից փող է ստացել։ Այ քեզ բան։ Հարգելի վարչապետ, եթե իրոք այդպես է, ինչո՞ւ չեք բացահայտում այդ լրատվամիջոցներին և լրագրողներին անուն առ անուն։ Իսկ իրականում, ինչպես բոլոր քաղաքական, հասարակական ուժերից, վարչապետը լրատվամիջոցներից նույնպես պահանջում է անվերապահ հնազանդություն, հակառակ դեպքում սպառնալիքները կվերածվեն հատուկ գործողությունների։ Խոսելով քրեական ենթամշակույթի դեմ, Նիկոլ Փաշինյանը խրախուսում և արմատավորում է քաղաքական հակամշակույթը։

 Հ․Գ․ Գուցե Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ է և «մաստեր կլաս» է ցույց տալիս հասարակությանը։ Չէ՞ որ նրա այսպիսի սպառնալից, ժարգոնային, վիրավորական արտահայտություններին Հայաստանի ստեղծագործ հանրությունը հիմնականում չի արձագանքում, իսկ ոմանք հրճվում են, դատավորները՝ լսելով իրենց նկատմամբ հայհոյանքները, «չլսելու» են տալիս և հպատակվում, ԲԴԽ-ն լռում է, խորհրդարանական մեծամասնությունը՝ ծափահարում։ 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

aravot.am

 

Ավետիք Իշխանյան Նիկոլ Փաշինյան էսսե Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ավտովթար Կապան-Ճակատեն ավտոճանապարհին,տեսանյութ
Մնում է էն մյուս օրն էլ պուլմիզատորով վիրուս փչել տա բնակչության վրա, որ «պրոբլեմը լուծի»։
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ . Կորոնավիրուս
Mikayel Minasyan-ի վերջին տեսանյութում հետաքրքիր լուսանկարներ կային Հորդանանից։
Իշխանությունը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից և զիջեց Վիեննայի պայմանավորվածությունները.Միքայել Մինասյան
Ունենք առաջընթաց. Դավիթ Անանյանը հասկացավ, որ պետք է արագ փախչել խորտակվող նավից. Միքայել Մինասյան
Կպատերազմե՞ն Թուրքիան և Հունաստանը նավթային պաշարների համար
Պարզաբանում.ՊԵԿ
Փչացած պատեֆոնի պես նույն երգն ես դնդնացնում, որ ի՞նչ անես.Լիլիթ Պողոսյան
Ինչու չեք խնդրում բարեկամ երկրներին Հայաստան գործուղել բժիշկներ? Ինչին էք սպասում
Ես՝ որպես քաղաքացի, ունեմ ճիշտ կառավարվելու իրավունք...
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը
Գեղարքունիքում հունիսի 6-ին կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 32 նոր դեպք, 51 առողջացած
Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին
Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը,տեսանյութ
Վաղ ախտորոշված ու ադեկվատ մասնագետի դիմած քաղցկեղով հիվանդը ենթակա է վերջնական բուժման
Իրանում մեկ օրում  կորոնավիրուսի 2200-ից ավելի դեպք  է գրանցվել
Որպես քաղցկեղը նոր հաղթահարած մարդ, պիտի ասեմ՝ այդ ո՞վ է երկրի վարչապետին իրավունք տվել այդպես արհամարհաբար խոսել իմ և իմ նմանների կյանքի մասին
«Մարդիկ անտեսում են վարչապետի ասածները, եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա». Էլինար Վարդանյան
Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսի կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն. Արսեն Թորոսյան
«Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում». Արմեն Աշոտյան
ԱԳՆ-ն հրապարակել է Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղեվորների ցուցակը
Կոչ ՀՀ ոստիկանությանը՝ բացառել անհավասար մոտեցումը անցկացվող հավաքների նկատմամբ. Հելսինկյան կոմիտե
Երեկոյան պասվում է կարճատև անձևր ու ամպրոպ
«Բա ինչի՞ էիք երկու տարի առաջ լալահառաչ խնդրելով հուշագիր ստորագրում». Գևորգ Պետրոսյանը՝ Մակուցին
Ավելին
Ավելին