f

Անկախ

«Իշխանությունը հասկանում է, որ սոցիալական հենարան չունի և փորձում է որպես հենարան ամրապնդել իր ուժային համակարգը. աղմուկը տասնապատիկ մեծ է իրական գործընթացներից». Վիգեն Հակոբյան․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է․ «Օրերս խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվեց ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ նախագահի որոշումը, որը որոշ ժամանակ անց անհետացավ: Հետո թեպետ հայտարարվեց, որ գործընթացն «օրենքի պահանջ է և չի կարող չլինել», ի վերջո, իշխանությունը որոշեց, որ այդ գործընթացն ավարտին չի հասցվի, քանի որ «հարգում են ժողովրդի քվեն»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում մի շարք հանգամանքներ է առանձնացրել:


«Ի սկզբանե չեմ հավատացել, որ իշխանությունն ինքնակամ կգնա ընդդիմության համար բավականին աշխույժ ու սուր օրակարգ ձևավորելու ճանապարհով: Այսինքն, եթե փորձ է արվում մանդատներից զրկելով` ընդդիմությանը հանել խորհրդարանից, այդպիսով ընդդիմության և իր ընտրազանգվածի համար բավականին լուրջ և լավ քաղաքական օրակարգ է ստեղծվում: Այդպիսով, ընդդիմությանը վերջնականապես տանում ես փողոց և իրեն ընտրողների քվեն անտեսելու մասին խոսելու հաղթաթուղթ ես տալիս: Եթե հանկարծ իրենք ընդդիմությանն իսկապես զրկեն մանդատներից, դա բավականին լուրջ նվեր կլինի, քաղաքական հետաքրքիր օրակարգ կտա: Իհարկե, ընդդիմությանը մանդատներից զրկելը իրավական ու սահմանադրական տեսակետից ճգնաժամ չի առաջացնում, բայց, ամեն դեպքում, այդ առումով քաղաքական ճգնաժամի էլեմենտներ կան: Մեծ հաշվով, օգտակարության տեսակետից իշխանության կողմից սա անիմաստ քայլ էր: Այն, իհարկե, կարող է որոշակի շանտաժ պարունակել, ընդդիմությանը վախեցնելու, նաև ստուգելու նպատակ ունենալ: Ռուսներն ասում են՝ «проверять на вшивость»: Մինչդեռ տեսան, որ ոչ ոք առանձնապես իրեն պատեպատ չխփեց»,-նշեց մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ ամեն դեպքում, մանդատներից զրկելը խոցելի որոշում կլիներ, և չբացառեց նաև մեկ այլ նպատակի գործոնը: «Քանի որ իշխանության մոտ ամեն ինչ թերթային բնույթի է՝ ամեն օր նոր թեմա, նոր լուր տալու տրամաբանությամբ, չեմ բացառում, որ նշվածը ևս գլխավոր ու հիմնական թեմաներից 1-2 օրով շեղելու նպատակ ունի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ անգամ այս իշխանությունը այդ աստիճան անմեղսունակ չէ, որպեսզի ինքն իր ոտքին կրակի, իր գլխին խնդիրներ ստեղծի ու նոր հաղթաթղթեր տա ընդդիմությանը ու այն զանգվածներին, որոնք պատրաստ են ընդդիմության հետ փողոցում գտնվել: Կարծում եմ՝ դրանով էր պայմանավորված, որ սահմանափակվեցին որոշակի հայտարարություններով, թատերական, ձևական գործողություններով»,-ասաց նա:


Խոսելով քաղաքական ընդհանուր իրավիճակի և հատկապես ընդդիմության մասին՝ քաղտեխնոլոգը հավելեց. «Ընդհանուր առմամբ, հիմա պաուզա է: Ընդդիմությունն իր ակտիվ գործողությունները ոչ թե «ստոպ», այլ «պաուզա» ռեժիմի վրա է դրել, որի ընթացքում, վերլուծելով իր ռեսուրսները, անցած ճանապարհը, հաջողություններն ու անհաջողությունները, փորձում է նոր և ավելի էֆեկտիվ ուղիներ գտնել: Հիմա ընդդիմությունը փորձում է որոշակի ռեստարտ և ռեբրենդինգ տալ շարժմանը: Ակնհայտ էր, որ շարժումը տասնյակ հազարավոր հետևորդներ ունի, և ըմբռնելի, հասկանալի նպատակներ տալու դեպքում իրենք կարող են փողոցում լինել: Իրենք արձանագրեցին, որ ազգային օրակարգով, երկրի՝ Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերով հետաքրքրված ընտրազանգված ունեն, որը պատրաստ է անգամ գիշերցերեկ փողոցում լինել և իր պահանջները հնչեցնել տարբեր ձևաչափերով: Ունեն նաև մեծ ռեզերվ՝ ի դեմս այլ սոցիալական խավերի, որոնց հետաքրքրում են ոչ այդքան ազգային ու անվտանգության հարցերը, որքան այլ խնդիրներ՝ սկսած սոցիալականից, վերջացրած անարդարությամբ, դոլարի կուրսով և այլն: Եթե փողոցում զանգվածներն ընդլայնելու խնդիր է դրվում, ակնհայտ է, որ ազգային օրակարգով փողոց դուրս եկած զանգվածին պետք է ավելանան նաև այլ առաջնահերթություններ ունեցողները, որոնց հետ պետք է աշխատել: Կարծում եմ՝ հենց այս հանգամանքով էր պայմանավորված, որ որոշվեց մարզերում ինստիտուցիոնալ կառույցներ, խմբեր ձևավորել, որոնց նպատակը ոչ թե հանրահավաքների օրակարգեր ձևավորելն է, այլև տարբեր խավերի հետ լեզու գտնելը»:

Ինչ վերաբերում է իշխանությանը, Վ. Հակոբյանը նշեց. «Իշխանությունը շատ լավ է հասկանում, որ առանձնապես մեծ սոցիալական հենարան չունի: Այն, որ ընդդիմությունը շատ ավելի մեծ սոցիալական հենարան չկարողացավ հանել փողոց, չի նշանակում, որ իշխանությունն ունի այդ հենարանը: Սոցհարցումներն էլ են ցույց տալիս, որ ընդդիմությանը և իշխանությանը ակտիվ աջակցողների քանակը մոտավորապես նույնն է: Մինչդեռ շատ ավելի մեծ է բնակչության այն հատվածը, որն ընդհանրապես անտարբեր է ամեն ինչի նկատմամբ, ապատիայի մեջ է:

Նման պայմաններում միշտ առավելությունը նրա կողմն է, ով ռեալ կարողանում է մարդկանց փողոց հանել: Տվյալ պարագայում ընդդիմությունը ցույց տվեց, որ կարող է անել դա: Հիմա իշխանությունն այս առումով խնդիր ունի, եթե չունենար՝ հաստատ մարդկանց կհաներ փողոց: Այդ պատճառով իշխանությունը, հասկանալով, որ առանձնապես իր համար «դոշ տվող» սոցիալական հենարան չունի, որը 24/7 ռեժիմով փողոցում կլինի, փորձում է որպես հենարան ամրապնդել իր ուժային համակարգը և, եթե հնարավոր է, բյուջեի հաշվին տարբեր թիրախային խմբերի փորձում է ֆինանսներով իր կողմը քաշել: Փորձում է այդպես իր համար սոցիալական հենարան դարձնել՝ նրանց պոկելով պոտենցիալ ընդդիմադիր զանգվածից: Օրինակ՝ իբրև թե տասնյակ հազարավոր ուսուցիչների աշխատավարձ է բարձրացնում, թոշակների մասին է խոսում: Այդ ամենը, սակայն, ավելի շատ հայտարարությունների մակարդակով է: Իհարկե, կարող է նաև հայտարարությունների մակարդակով չլինել, բայց աղմուկը տասնապատիկ ավելի մեծ է, քան իրական գործընթացները: Օրինակ՝ տասնյակ հազարավոր ուսուցիչների աշխատավարձի բարձրացումն իրականում կարող է 1-2 տոկոսին վերաբերել, բայց ներկայացվել այնպես, թե դա 100 տոկոսին է վերաբերում: Կամ, օրինակ՝ պաշտոնապես 10 տոկոս, իսկ իրականում առնվազն 30 տոկոս գնաճի պայմաններում հայտարարում են 6000 դրամով թոշակները բարձրացնելու մասին: Թոշակառուների հետ են փորձում աշխատել՝ որպես սցիալապես ամենախոցելի խավ»:

Քաղտեխնոլոգի հետ զրույցի վերջում անդրադարձանք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կոչված գործընթացին՝ հաշվի առնելով ներկա իրողությունները: «Ընդհանուր առմամբ, բանակցություններ են ընթանում: Հրապարակային հայտարարությունները, որոնք շատ դեպքերում իրար հակասում են, ևս մտնում են բանակցությունների իրականացման տեխնոլոգիայի մեջ: Դրա անհրաժեշտությունն առաջանում է հատկապես այն ժամանակ, երբ պետք է հասարակության կրքերը հանդարտեցնել, ինչ-որ մեկի ուշադրությունը շեղել: Բայց, ընդհանուր առմամբ, գործընթացը գնում է այն ուղղությամբ, որով նախանշված է: Աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների կողմից նախանշված է, որ հայթուրքական հարաբերությունները պետք է ֆորմալիզացվեն: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից արդեն հստակ ասվեց, որ գործընթացն ի սկզբանե ՌԴ հովանավորությամբ է ընթանում: Կարծում եմ՝ այստեղ պայմանավորված կամ չպայմանավորված աշխարհաքաղաքական կոնսենսուս կա գլխավոր խաղացողների միջև: Մասնավորապես, թե՛ ռուսները, թե՛ ամերիկացիները, թե՛, առավել ևս, անգլիացիները դեմ չեն դրան: Միակ երկիրը, որն այդքան էլ ոգևորված չէ այդ առումով, միգուցե Իրանն է. հասկանում է, որ դա ևս մեկ փորձ է ներազդելու իր հարևան Հայաստանի վրա: Մասնավորապես, այն իմաստով, որ եթե հանկարծ անհրաժեշտություն լինի, այլընտրանքներ ունենալու դեպքում Հայաստանն էլ չի խորշի Իրանի հետ սահմանը փակելու հնարավորությունից, ինչի մասին խոսել էր Բոլթոնը, իսկ Փաշինյանը Բոլթոնի հետ հանդիպումից հետո ասում էր՝ «բա որ մի օր Իրանի հետ սահմանը փակվի»»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նկատի ունենալով հայ-թուրքական հարաբերությունների շուրջ գործընթացը՝ նա հավելեց. «Գործընթացը, մեծ հաշվով, նախանշված է: Եվ այս առումով մանավանդ ՀՀ իշխանությունների հայտարարություններին այդքան լուրջ վերաբերվել պետք չէ, որովհետև, այնուամենայնիվ, գործընթացում հիմնական խաղացողներն իրենք չեն: Իրենց այս գործընթացում վարում են շատ ավելի լուրջ ու տարածաշրջանային, աշխարհաքաղաքական խաղացողները»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վիգեն Հակոբյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին