Գեղարքունիքի մարզում, այսօր, հուլիսի 18-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գ․ Սիմոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մոտ 2,5 մետր թռիչքային ձևով բախվել ապառաժ քարերին, կոտրել դրանք, ապա կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Գ․ Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։