f

Անկախ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման դեպքում պայմաններն այլ կլինեն․ Ուշակով


Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները վերսկսվեն, ապա դրանց համար բոլորովին այլ պայմաններ կլինեն։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

Ուշակովի խոսքով՝ ռուս-ուկրաինական բանակցություններն ընդհատվել են Ստամբուլում կողմերի սկզբունքային համաձայնությունից հետո։

Դրանից հետո, ինչպես նշում է նախագահի օգնականը, ուկրաինական պատվիրակությունը ռուսական կողմի հետ կապ չի պահպանել ու չի պահպանում։

«Այնպես որ, եթե հիմա բանակցությունները վերսկսվեն, պայմանները բոլորովին այլ կլինեն։ Առայժմ Կիևի, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից որևէ հետաքրքրություն չի երևում»,- հավելել է նա։

Հունիսի 14-ին Ուշակովն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում մինչ այժմ «ամեն ինչ կանգ է առել»։ Նա պարզաբանել է, որ այն բանից հետո, երբ ՌԴ իշխանությունները ապրիլի 15-ին համաձայնագրերի նախագծերը հանձնեցին ուկրաինական կողմին, Կիևից որևէ արձագանք չեղավ։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ հուլիսի 13-ին Ստամբուլում ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև գյուղատնտեսական մթերքների արտահանման համար ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման հարցով խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություններ  են ձեռք բերվել; Նրա խոսքով՝ խորհրդակցությունների մասնակիցների կողմից հիմնականում պաշտպանվել են Ռուսաստանի Դաշնության առաջարկները։

Աշխարհում Ռուսաստան Ուկրաինա բանակցություններ վերսկսում Յուրի Ուշակով

Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
Կիրանցի բնակիչների հետ հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակվելու. Արթուր Հովհաննիսյան
Չկա այլ խելագար կառավարություն, որն իր փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր հսկա տարածքներ օկուպացված են. Մանուկյան
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
ՔՊ-ն ևս մեկ անգամ ապացուցեց՝ ինքը ուրացել է Արցախը. Արծվիկ Մինասյան
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
«Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով կոչ են արել չլռել
Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
Արդիականացվել է մետրոյի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգը
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
Ավելին
Ավելին