Տղամարդկանց գեղասահքի լեգենդ, օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Յուձուրու Հանյուն ավարտում է մարզական կարիերան:
Ճապոնացի լեգենդար գեղասահորդն Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է (2014, 2018): 27-ամյա գեղասահորդն աշխարհի առաջնությունների կրկնակի հաղթող է, մեկ անգամ էլ Ճապոնիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն: