f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը օպերատիվ արձագանքեց Իլհամ Ալիևին


2022թ. հուլիսի 15-ին օկուպանտ ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը հայտարարել է. «ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը մի քանի ամիս առաջ Ադրբեջանում գտնվելու ժամանակ մեր ՊՆ-ին խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զինված կազմավորումները դուրս կբերվեն Ղարաբաղից։ Այսօր հուլիսի կեսն է, և հարցը չի լուծվել։»:

2022թ. հուլիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ Թբիլիսիում ունեցած հանդիպման արդյունքում հրապարակած մամուլի հաղորդագրությամբ օկուպանտ ադրբեջանի արտգործնախարարը հայտնեց, որ «շեշտելով երկու պետությունների միջև զինված հակամարտության կարգավորումից հետո ի հայտ եկած հետհակամարտային իրողությունները, կարևորել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր դրույթների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը»:

2022թ. հուլիսի 19-ին ՀՀ անվտանգության խորհրդի պաշտոնը զբաղեցնող Գրիգորյան Արմենը տեղական ԶԼՄ-ներից մեկի տված հարցազրույցի ժամանակ մասնավորապես հայտարարել է հետևյալը. «Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի:»:

Հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»:

Թե ինչպե՞ս է Հայաստանը հանդիսանալու արցախահայության անվտանգության երաշխավորը արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու պատրաստ օկուպանտ ադրբեջանի պարագայում, Արցախի Հանրապետությունից դուրս բերելով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները, հայտնի չէ:

Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն անշեղորեն շարունակում է կատարել օկուպանտ ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի հերթական պահանջը: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց օպերատիվ արձագանքեց Իլհամ Ալիևի այս պահանջին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ վերահաստատում եմ բազմիցս հրապարակային արտահայտած դիրքորոշումս. իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը էքզիստենցիալ սպառնալիք է Արցախի և Հայաստանի հանրապետություններում ապրող հայության համար: Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այսօր ունի ազգային կարևորության մեկ կենսական խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ, քաղաքական բոլոր մեթոդներով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ                                        քաղաքագետ         

Իլհամ Ալիև Նիկոլ Փաշինյան Արցախ Հայաստան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին