f

Անկախ

Դագաղով իշխանության եկած մարդակերներն ու նրանց ձեռնասուն բորենիները


Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբոնն իշխանության եկան դագաղներով: Ոչինչ չի մոռացվել. նրանք, դագաղների կափարիչներ էին դնում նախկին իշխանության՝ իրենց ամերիկա-«ազատություն»-ական զոմբիացման տեխնոլոգիաներով ատելության թիրախ ընտրված տարբեր գործիչների բնակարանների դռների մոտ, սգո պսակներ էին դնում ողջ մարդկանց տների առջև, սգո ժապավեններ էին կախում նրանց անուններով: Ու այդպես էլ եկան իշխանություն, ավելի ճիշտ՝ «թավշյա» տարբերակով զավթեցին ՀՀ իշխանությունը և, սկզբունքորեն, 2018 թվականի մայիսի 8-ին, այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հռչակվեց վարչապետ, Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվեց Թուրքիային և Ադրբեջանին: Մնացյալը դրանից ածանցված է:

Օրինաչափ է, որ դագաղներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբոնը, գրեթե անմիջապես սկսեցին զբաղվել մարդակերությամբ: Ու սիմվոլիկ է, որ իր օտարերկրյա հյուրերին Նիկոլը «քյալլա» էր հյուրասիրում: Անձամբ:

Օրինաչափ է, որ Նիկոլ Փաշինյանի հազարավոր կողմնակիցներ անհաղորդ մնացին, երբ իրենց նման մի նիկոլական, անմարդկային հրճվանքից իրականության զգացողությունը կորցրած, ավտոմեքենայով բախվեց մեկ այլ հայրենակցի մեքենայի, ինչի հետևանքով երեխա զոհվեց...

Բայց դա դեռ միայն սկիզբն էր: Հետո եղան անհավատալի «ինքնասպանություններ», որոնց պաշտոնական բացատրություններն ընդունելի կարող են լինել թերևս միայն բացարձակ ուղեղազուրկ կենսաբանական օրգանիզմների համար:

Հետո փաշինյանական մարդակերությունն արդեն ավելի ու ավելի համակարգված դրսևորումներ ունեցավ: Տեխնիկական սպիրտով տասնյակ ու տասնյակ մարդիկ թունավորվեցին, շատերը մահացան: Բայց այդ գործն այդպես էլ մութ մնաց ու մարեց օրնիբուն բորբոքվող բազմաթեմա աղմուկի ալիքներում:

Հետո եղավ կովիդը, այն պինցետով ու տնական արաղով հաղթահարելու փաշինյանական խոզխանձողական ստրատեգիայով: Կարևորը, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբոնի մահաբեր իշխանության մարդակերական մղումը թափ հավաքեց: Արդեն իրական դագաղներն ու իրական մահերը սկսեցին հազարներով չափվել:

Հետո եղավ Նիկոլ Փաշինյանի կողմից միտհումնավոր, Ալիևի համար հրահրած պատերազմը, որի ժամանակ Փաշինյան ու նրա իշխանությունը Հայոց բանակի հազարավոր ու հազարավոր զինվորների ու սպաների ուղղակիորեն մահվան մատնեցին: Եվ իրենց մեղքով, կարելի է ասել տո հենց իրենց ձեռքով սպանվածներին ու նրանց հիշատակը ձեռ առնելով, հիմա հայտարարում են, թե՝ «դե նույն բանը կլիներ ամեն դեպքում, բայց առանց զոհերի...»:

Ինչ վերաբերում է ոչ պատերազմական պայմաններին, ապա հացադուլավոր բանտարկյալի մահը Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում դարձել է առօրեական մի բան: Ու դա բացարձակապես ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև առաջին հերթին չի հետաքրքրում այսպես կոչված «իշխանությանը», որի պարագլուխ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, խորապես թքած ունի ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ՝ ժողովրդի ու երկրի վրա, առհասարակ:

Բայց Նիկոլ Փաշինյանին, նրա մերձավորներին, նրա կնոջը, նրա քպ-ներին այդ ամենն էլի քիչ է թվում: Ու իրենց մարդակերական ընթացքը որոշեցին լրացնել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելով հղի կնոջն սպանելու սահմռկեցուցիչ դրսևորմամբ:

Դա՛ էլ սրանք քիչ համարեցին, այդ անմեղ արյունն էլ, որ լակեցին, սրանց քիչ թվաց ու ցանկացան իրենց մարդակերական ընթացքը լրացնել դատարանի դահլիճում իրականացված քաղաքական սպանությամբ: Ինչ էլ ասվի, Արմեն Գրիգորյանը ոչ թե հանկարծամահ եղավ դատարանի դահլիճում, այլ սպանվեց: Իսկ ուրիշ ի՞նչ էր դա, եթե ոչ՝ սպանություն, ի՞նչ է, պիտի դատավորուհին կամ հենց Նիկոլ Փաշինյանն անձամբ դանակն Արմեն Գրիգորյանի սիրտը մտցնեին, որպեսզի կատարվածը համարվի սպանությո՞ւն:

Ու այս ընթացքը վերջ չունի: Իմացած եղեք, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը չեն հանդարտվելու և շարունակելու են դագաղներ բերել ձեզ, մեզ, բոլորիս: Այնքան ժամանակ, մինչև էլ դագաղ բռնող էլ չմնա...

Ձեռնասուն բորենիների մասին: Խոսքն, իհարկե, այն վարժեցրած ստահակների մասին է, որոնք ամեն պարագայում ոհմակներով վրա են տալիս և հրճվում, ցնծում, ուրախանում ու պար գալիս... մարդկանց սպանվելու, զոհվելու, մահանալու առթիվ: Այո, իրենց դեպքում հենց՝ առթիվ:

Ու ոչ մի ԱՄՆ դեսպան-մեսպան, ոչ մի ԵՄ ներկայացուցիչ-մերկայացուցիչ ձայն-ծպտուն չի էլ հանի: Հակառակը, նրանք ևս խրախճում և ուրախանում են այդ սպանություններով, մահերով, նիկոլական իշխանության մարդակերությամբ: Չէ՞ որ այդ հենց նրանք են խրախուսում, հովանավորում այս կոտորածն ու ցեղասպանությունը:

Արմեն Գրիգորյանին սպանեց նիկոլական իշխանությունը: Ու այդ սպանությամբ ևս մեկ անգամ բացապայտեց իր գիշակերներին ու ձեռնասուն բորենիներին: Բացահայտեց զանազան «իպավապաշտպաններին», որոնք, կարելի է չկասկածել, նույնպես ցնծում, երգում-պարում են, որ դատարանում մարդ սպանելու անմիջական մասնակից են դարձել՝ իրենց հանցակցային լռությամբ:

Արմեն Գրիգորյանի մահվան վրա նիկոլականները անթաքույց հրճվում են, ուրախությունից՝ գռմռում, ինչպես իրենց կուռքը կասեր՝ շնաբարո դուրսպրծուկների նման:

Սկզբունքորեն, միմիայն ստամոքսահյութի պահանջները բավարարելու վրա սևեռված բիոզանգվածը լիովին հասել է «պատրաստվածության» այն կետին, որ եթե նրանց աչքի առաջ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը անձամբ մորթեն բակում խաղացող իրենց 5-6 տարեկան երեխաներին, ապա այդ երեխաների մայրերը կվազեն Նիկոլ Փաշինյանի կեղտոտ կոշիկները լպստելու և Աննա Հակոբյանի հետ սելֆի անելու:

Նման զանգվածը կենսաբանորեն միգուցե դեռ կարող է միառժամանակ կենդանի մնալ, բայց այն հոգեմտավոր առումով արդեն վաղուց մեռած է:

Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյան ՖԲ Գրառում ՔՊ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին