f

Անկախ

Արտակ Բրուտյան․ «Ինչու՞ պետք է մեր մարզիկներն արժանանան կողմնակալ վերաբերմունքի»


Հուլիսի սկզբին Թբիլիսիում կայացավ միջագային մրցաշար, որին մասնակցեցին  Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի և K1 Ղուլինյան մենեջմենթի մարզիկները։  Հայ մարզիկները հաղթանակած մենամարտեր անցկացրին։ Մրցավայր մեկնած 17 մարզիկից 16-ին հաջողվեց մեդալ նվաճել։
Անկախի հետ զրույցում Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը մեկնաբանում է մարզիկների ելույթները, խոսում առաջիկա ծրագրերի  և  ֆեդերացիայի նկատմամբ ՀՀ ԿԳՄՍՆ-ի  դրսևորած կողմնակալ վերաբերմունքի շարունակականության մասին։  


-Պարոն Բրուտյան, Թբիլիսի մեկնած պատվիրակությունը մեդալաբեր ելույթներ ունեցավ, շնորհավորում ենք։
-Շնորհակալ եմ։ Վրաստան մեկնած թիմը շատ լավ հանդես եկավ։ Ստուգատեսին մասնակցելու հրավեր էինք  ստացել Վրաստանի մուայթայի և քիք բոքսինգի ֆեդերացիայի կողմից։ Մեր թիմին միացան նաև K1 Ղուլինյան մենեջմենթ սպորտի մարզիկները։ 23- հոգանոց անձնակազմով մեկնեցինք մրցավայր։ Մրցմանը պատրաստվել էինք բարձր մակարդակով՝ հավաքականում ընդգրկելով ուժեղ և առաջատար մարզիկներին, ինչպես նաև նորեկներին, որ փորձ ձեռք բերեն և հաջող ելույթներ ունենան այլ հեղինակավոր մրցաշարերում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Կարևոր է՝ հնարավորություն տալ մրցելու երիտասարդ և հեռանկարային մարզիկներին։


-Մրցաշարի ընթացքի, մարզիկների ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Շատ լավ կազմակերպված մրցումներ էին։ Մրցաշարին ուժեղ կազմ էր հավաքվել։ Մեր  մարզիկները հրաշալի մենամարտեր անցկացրին։ Առաջին օրը, հայ մարզիկները հաղթելով վրացի և ադրբեջանցի մրցակիցներին, դուրս եկան եզրափակիչ․ 16 մասնակից ունեցանք եզրափակչում։  Նվաճեցինք 11 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ։ Գոհ եմ ցուցանիշներից, քանի որ բավական ուժեղ կազմ էր հավաքվել։


-Պարոն Բրուտյան, մուայթայն ընդգրվել է օլիմպիական մարզաձևերի շարքում։  Ֆեդերացիան տևական ժամանակ է սպասում է պետական աջակցության։ Կա՞ որևէ տեղաշարժ։
-Ինչպես միշտ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից նորություն չկա։ Տեղյակ եմ, որ մեր ֆինանսավորման հարցը քննարկվել է, սպսաում են 2023 թվականի բյուջեի հաստատմանը։ 
Ինձ վստահեցրել են, որ «սառույցը կոտրվել է», ու ամեն բան լավ կլինի։  2023 թվականին, հույս ունենք, որ կֆինասավորվենք։ Շատ կարևոր ստուգատեսեր են կայանալու՝ Եվրոպական խաղերը, ԱՊՀ խաղերը, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունները։ Պետության աջակցությունը մենք պետք է զգանք, միայն ֆինանսական չէ խնդիրը։ Կա ակնհայտ կողմնակալ վերաբերմունք։ Օրեր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կոչումներով պարգևատրեց տարբեր մարզաձևերի մարզիկներին։ Ցավոք, մուայթայ մարզաձևն ընդգրկված չէր։ Այնինչ պատկան մարմինները պարտավոր են մարզիկներին ոգևորել, քանի որ նրանք աշխարհի և Եվրոպայի առաջնությունների  մեդալակիրներ ու մրցանակակիրներ են ու շարունակ հաջողություններ են գրանցում միջազգային մրցաշարերում։ Ինչու՞ պետք է մեր մարզիկները բախվեն այս երևույթին։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Օգոստոսին Հայաստանում կայանալու է «Mix Fight» հեղինակավոր մրցաշարը, որը կազմակերպում է մեր ֆեդերացիայի փոխնախագահ, Եվրոպայում հայտնի պրոմոութերական կազմակերպության նախագահ Վարդան Մնացականյանը։ Մեր ֆեդերացիայից մրցաշարին կմասնակցի Նարեկ Խաչիկյանը։ Այնուհետև կանցկացվեն ակումբային առաջնություններ։

Հոկտեմբերին Հայաստանում նախատեսում ենք անցկացնել միջազգաին մրցաշար, որին կմասնակցի շուրջ 10 երկիր։ Միջազգային ֆեդերացիայի հետ համաձայնեցրել ենք, որ ավանդույթ ենք դարձնելու այն։ Այնուհետև մեր մարզիկներն Անթալիայում կմասնակցեն «Միջազգային գավաթի խաղարկությանը», որը հավանաբար կվերանվանվի «Եվրոպայի գավաթ»։ 
 

Սպորտ մուայթայի միջազգային առաջնություն Արտակ Բրուտյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին