f

Անկախ

Թաթոյանը ՄԱԿ-ի կոմիտեին առաջարկել է դատապարտել Ադրբեջանի հայատյացությունը՝ ազատ արձակելով գերիներին


Հուլիսի 15-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե ուղարկել եմ այլընտրանքային զեկույց ադրբեջանական հայատյաց ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ, այդ թվում` կոնկրետ հարցերով քննություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նաեւ նշել է. «ՄԱԿ-ի կոմիտեին ներկայացրած զեկույցն ապացուցում է, որ իրականում, տարիներով է վարվել հայատյացության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ:

Ադրբեջանի իշխանություններն իրենց պաշտոնական ելույթներով գեներացրել և շարունակում են գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, հնչեցնում են սպառնալիքներ և վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ:

Նրանց խոսքերն լայնորեն օգտագործվում են ադրբեջանական տարբեր պաշտոնյաների, հանրային գործիչների կողմից ու արժանանում են հանրային գովասանքի՝ թիրախում ունենալով նաև հայ երեխաների և կանանց:

Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումներն արցախյան 2020թ. 44-օրյա, 2016թ. ապրիլյան պատերազմների ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով:

Զեկույցում տեղ են գտել նաև 44-օրյա պատերազմից հետո այս քաղաքականության նոր դրսևորումները, բերվել են օրինակներ: Օրինակ` սպանված հայ զինվորների և շղթայված գերիների պուրակը Բաքվում, Ադրբեջանի կողմից հրապարակված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները, որոնք ցուցադրում են, թե ինչպես է գործիքով քիմիական ախտահանման ենթարկվում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ» և այլն:

Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը:

Զեկույցում տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով իմ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներով հաստատված օբյեկտիվ և հավաստի ապացույցներն ու գնահատականները:

Դրանք մշտապես ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին և բարձրաստիճան պատվիրակություններին:

ՄԱԿ-ի կոմիտեին առաջարկել եմ`

1. Հետաքննել և բացահայտել Ադրբեջանի իշխանությունների, բարձրաստիճան պաշտոնյաների, մշակութային և այլ հասարակական գործիչների տարածած ռասայական ատելությունն ու թշնամանքը հայերի դեմ, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

2. Քննել էթնիկ ու կրոնական ատելության հիմքով ադրբեջանական հանցանքները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կատարել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, 2016թ. ապրիլյան պատերազմի և ադրբեջանական մյուս զինված հարձակումների ժամանակ:

3. Դատապարտել և միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի հայատյաց և ռասայական խտրականության դեմ արդյունավետ կանխարգելման ուղղությամբ, այդ թվում՝ վերադարձնելով Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին:

Հայաստան Արման Թաթոյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին