f

Անկախ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Հայկաձորում մասնակցել է սպանդանոցի բացման արարողությունը


Շիրակի մարզի Անի համայնքի Հայկաձոր բնակավայրում այսօր տեղի է ունեցել նորակառույց «Բոմ» ՍՊԸ սպանդանոցի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։

Խոսելով մարզում սպանդանոցների կարևորության մասին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ սա Անիի տարածաշրջանում երկրորդ նորակառույց սպանդանոցն է՝ Ձորակապից հետո, որի շահագործումով տարածաշրջանի կարիքները կարելի է համարել փակված․ «Կառավարության խոստմանը համաձայն մենք կարողանում ենք գործընթացին քաղաքակիրթ ընթացք տալ։ Կարևորում եմ նման ձեռնարկները, հատկապես, փոքր բնակավայրերում, քանի որ այն տնտեսական աշխուժություն է հաղորդում, Հայկաձորի օրինակով ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ առավել կարևոր է ուշադրություն դարձնել մարզի այն համայնքներին, որոնք դրա կարիքն ունեն և որ պետություն-համայնք և մասնավոր կառույց համագործակցությունը միշտ էլ արդյունավետ է»։

Անդրադառնալով պետական ծրագրերով սպանդանոցների կառուցման առաջնահերթությանը՝ մարզպետն ընդգծել է, որ մասնավորը պետության հետ համատեղ ջանքերով փորձել են ձեռնարկն ի մի բերել և որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ հետևողական աշխատանքների արդյունքում, սահմանված չափորոշիչներին համապատասխան ևս մեկ սպանդանոց է գործելու տարածաշրջանում, ինչը կանխարգելելու է շուկայում անառողջ մսամթերքի առկայությունը։

«Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիան» ներդրողին պետական աջակցությամբ առավել շահավետ պայմաններով վարկ է տրամադրել։

Պատասխանատուներին է ներկայացվել սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունը։ Սպանդանոցն ունի երկու հոսքագիծ, օրական 12 խոշոր և 30 մանր եղջերավոր անասունի մորթ կկարողանա իրականացնել, առկա են բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար, ինչպես նաև կգործի նորագույն սարքերով վերազինված լաբորատորիան:

Հայաստան Նազելի Բաղդասարյան Շիրակի մարզ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին