Հայտարարություններն այն մասին, որ դրամական փոխանցումները մեծ ազդեցություն ունեն սպառման ծավալների վրա, բխում են Հայաստանի Կենտրոնական բանկի շահերից։ Այս մասին Երեւանում հուլիսի 20-ին «Դրամի հիպերդեֆլյացիայի հիմնախնդիրները եւ դրամական շրջանառության սահմանափակումները» թեմայով քննարկումների ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Հայաստանում, նրա խոսքով, գների սպեկուլյատիվ աճ է եղել. Այդ միջոցներով թանկարժեք ապրանքներ են ձեռք բերվել։ Սակայն պահանջարկն իրականում չի աճել։
«Այլ խոսքով՝ մարդը ինչպես երկու հաց էր գնում, այնպես էլ շարունակում է երկու հաց գնել։ Այնպես չէ, որ փողերը շատացել են, եւ նա սկսել է երկու հացի փոխարեն չորսը գնել»,- բացատրեց Պարսյանը։