f

Անկախ

8 փաստ և 1 տպավորություն․ Երևանի քաղաքապետը և քաղաքապետարանը անտեսում են դատարանի որոշումը․ Հայաստանի կինոգործիչների միություն


Երևանի քաղաքապետը և քաղաքապետարանը անտեսում են դատարանի որոշումը:

Կինոյի տան ներքին բակի ապօրինի կառուցապատումը շարունակվում է ամենաթողության պայմաններում:

Հայաստանի կինոգործիչների միությունը ներկայացնող փաստաբան Կարեն Մեժլումյանը հրապարակային գրությամբ անդրադարձել է խնդրին:

Փաստեր`

1. Երբ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի տեղակալն էր, 25.01.2021թ.-ին տալիս է հ. 01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվությունը, որով 2 անձի թույլատրում է Կինոյի տան ներքին բակի ծառերով ու թփերով ծածկված մոտ 120քմ տարածքի վրա շինարարություն իրականացնել:

2. Կինեմատոգրաֆիստների միությունը շինարարության թույլտվությունը վիճարկում է դատարանում:

3. Կառուցապատողները կտրում են ծառերն ու թփերը:

4. Դատարանը 25.05.2022թ. թիվ ՎԴ/8807/05/21 որոշմամբ կասեցնում է շինարարության թույլտվության կատարումը:

5. Երևանի քաղաքապետին ուղղված Կինեմատոգրաֆիստների միության 11.07.2022թ., 15.07.2022թ. գրավոր բողոքների և բազմաթիվ ահազանգերի պայմաններում կառուցապատողները շարունակում են կասեցված շինարարության թույլտվության պայմաններում իրականացնել կառուցապատումը:

6. Երևանի քաղաքապետարանը բողոքներին և թեժ գծի ահազանգերին պատշաճ ընթացք չի տալիս:

7. Կառուցապատողը բետոնապատում է մոտ 120 քմ հողի շերտը, որը մինչ այդ պատված էր ծառերով ու թփերով:

8. Ահազանգերի վերաբերյալ այսօր (19.07.2022) ստացվեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի պատասխանն այն մասին, որ շինարարությունն իրականացվում է 25.01.2021թ.-ին տրված հ. 01/18-Ա-12581-75 շինարարության 


թույլտվության հիման վրա (հիշեցնեմ, որ դատարանի 25.05.2022թ. որոշմամբ շինարարության թույլտվության կատարումը կասեցվել է):

Տպավորություն:

Վերը նշված և բազմաթիվ այլ փաստերի վերլուծության արդյունքում տպավորությունս այնպիսին է, որ Երևանի քաղաքապետն անձնական շահագրգռվածություն ունի (կոռուպցիա) իր կողմից տրված, սակայն դատարանի որոշմամբ կասեցված շինարարության թույլտվության հիման վրա Կինոյի տան ներքին բակի այգում իրականացվող շինարարության հարցում: Ավելին, այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետի շահագրգռվածությունը հարկադրված է, քանի որ նա կախված է «կրյուչոկից»:

Հ.Գ. 1
Այլ դեպքերում, երբ դատարանը կասեցնում է շինարարության թույլտվության կատարումը, իսկ կառուցապատողը շարունակում է կառուցապատումը, Երևանի քաղաքապետարանը 200.000 դրամով տուգանում է՝ որպես ապօրինի շինարարություն իրականացնողի։ Ակնհայտ է երկակի ստանդարտը։

Հ. Գ. 2
Լուսանկարներում պատկերված են ներքին բակի տեսքը` 

2021թ. ամռանը, երբ շինարարական աշխատանքները նոր էին սկսել, իսկ ծառերն ու թփերը կտրված չէին:

2022թ. մարտ ամսին, երբ կտրեցվին ծառերն ու թփերը:

2022թ. հունիսի 23-ին, երբ ներքին բակի հողի շերտը փորել ու խողովակներ են տեղադրվում:

2022թ. հուլիսի 10-ին, երբ հողի շերտի վրա բազալտե խիճ են լցրել:

2022թ. հուլիսի 13-ին, երբ հողի շերտի մի մասը բետոնապատում են

2022թ. հուլիսի 19-ին, երբ մոտ 120 քմ հողի շերտն ամբողջությամբ բետոնապատված է:
Դատարանի կասեցման որոշման եզրափակիչ մասը

15.07.2022թ. դիմում-բողոքը
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի` 19.07.2022թ-ին ստացված գրությունը:

Լուսանկարները կցվում են:

ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1974թ-ին կառուցվել է Վարդանանց 18 հասցեում գտնվող Կինեմատոգրաֆիստների միությանը պատկանող Կինոյի տունը: Շենքն այնպես է կառուցվել, որ ունի մի քանի հարյուր քմ կազմող ներքին բակ` այգի, որտեղ տնկված են ծառեր ու թփեր:
Մոտ 50 տարի է այդ ներքին բակում տարբեր միջոցառումներ են իրականացվել ու հաղորդումներ են նկարահանվել:

Երբ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի տեղակալն էր, 25.01.2021թ.-ին տալիս է հ. 01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվությունը, որով 2 անձի թույլատրում է այդ ներքին բակի ծառերով ու թփերով ծածկված մոտ 120քմ տարածքի վրա շինարարություն իրականացնել:

Երբ Կինեմատոգրաֆիստների միությունն իմանում է այդ մասին դիմում-բողոքներ է ներկայացնում արդեն քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանին, մամուլի ասուլիս է հրավիրում, մամուլում հրապարակումներ են լինում: Հարցին ծավալուն հետաքննությամբ անդրադառնում է նաև Hetq-ը (Tirayr Muradyan-ի հոդվածի հղումը` www.hetq.am/hy/article/141945):

Շինարարության թույլտվությունը վիճարկելու հայց ենք ներկայացնում Վարչական դատարան և միջնորդում ենք մինչև գործի ավարտը կասեցնել վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը:

Դատարանը միջնորդությունը մերժում է, որից հետո շինարարության թույլտվության հասցեատերերը շինարարությունը սկսելու համար կտրում են ծառերն ու թփերը:
Կրկին միջնորդություն ենք ներկայացնում դատարան, ներկայացնելով լուսանկարները և նշելով, որ շինարարության թույլտվության կատարումը չկասեցնելու դեպքում հաջորդ քայլը լինելու է հողի շերտի բետոնապատումը:

Այս անգամ դատարանը միջնորդությունը բավարարում է և 25.05.2022թ. որոշմամբ շինարարության թույլտվության կատարումը կասեցնում է:
Կասեցման որոշման պայմաններում կառուցապատողները շարունակում են շինարարությունը` հողը փորում և խողովակներ են անցկացնում: Ապօրինի շինարարության լուսանկարներով ու կասեցման որոշման պատճենով (քաղաքապետարանը բնօրինակը դատարանից ստացել էր) 11.07.2022թ. դիմում-բողոք ենք ներկայացնում Երևանի քաղաքապետին, որպեսզի ապօրինի շինարարությունն արգելի, իսկ այդ անձինք վարչական պատասխանատվության ենթարակվեն: Ապօրինի շինարարության մասին ահազանգում ենք նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գծի միջոցով:

Քաղաքապետարանի աշխատակիցները գալիս, տեսնում են, դատարանի որոշումը վերցնում և հեռանում:

Ապօրինի շինարարությունն ավելի մեծ թափ է ստանում` այս անգամ արդեն մոտ 120 քմ հողի շերտն է բետոնապատվում:

Նորից դիմում-բողոք, ուղղված Երևանի քաղաքապետին, նորից թեժ գիծ:
Այս անգամ արդեն գրավոր պատասխանում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը: 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահ Միքայել Դովլաթյանի էլեկտրոնային հասցեին ստացված պատասխանն ունի հետևյալ ձևակերպումը. «իրականացվող շինարարական աշխատանքների համար առկա է Երևան համայնքի կողմից 2021 թվականի հունվարի 25-ին տրված հ․01/18-Ա-12581-75 շինարարության թույլտվությունը (այսուհետ՝ Կառուցապատման թույլտվություն)»։

Պատկերացնու՞մ եք, դատարանը դեռևս 25.05.2022թ-ին կասեցրել է Հրաչյա Սարգսյանի կողմից տրված շինարարության թույլտվությունը, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը իր վրա վերցնելով դատարանի որոշումը չկատարելու պատասխանատվությունը, օրինական և թույլատրելի է համարում դատարանի որոշմամբ կասեցված շինարարության թույլտվության հիման վրա շինարարության իրականացումը:

    

Հասարակություն

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին