f

Անկախ

Չավուշօղլուն շնորհավորել է ՔՊ–ի «Վարդավառը» (կամ էլ՝ «Կուրբան Բայրամը»)


Թուրքիայի արտգործանախար Չավուշօղլուի հայտարարությունից մի հատված․ «Հայաստանը պետք է որոշ հստակ քայլեր անի, այդ թվում՝ Զանգեզուրի նախագծի, համապարփակ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Հայաստանն ու մյուսները չպետք է մոռանան, որ սա իրականում եռակողմ գործընթաց է և պետք է կոորդինացվի Բաքվի հետ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»»։

Չավուշօղլուն նոր բան չի ասել։ Նա գրեթե բառացի մեջբերումներ է արել 2021թ․ հունիսի 15–ին Շուշիում Էրդողանի ու Ալիևի ստորագրած հռչակագրից, որին Նիկոլ Փաշինյանի ՔՊ–ական մեծամասնությունը փաստացի համաձայնեց, քանզի մերժեց մեր առաջարկած դատապարտող հայտարարությունը։

Հաշվի առնելով պաշտոնական Անկարայի դիրքորոշումը և պաշտոնական Երևանի մուրացկանային դիվանագիտությունը՝ բազմիցս առիթ ունեցել եմ նշելու, որ իրականում մենք գործ ունենք ոչ թե հայ–թուրքական, այլ հայ–թուրք–ադրբեջանական բանակցային գործընթացի հետ, և որ այդ եռակողմ գործընթացն անցնում է թուրք–ադրբեջանական նախապայմանների, պահանջների, ճնշումների ներքո։

Մեր բոլոր այն հիմնավորումները, որ պետք չէ խաբել մեր ժողովրդին՝ հայտարարելով, թե, իբր, հայ–թուրքական գործընթացն առանց նախապայմանների է, հանդիպում են իշխանությունների այն պատասխանին, որ պետք է նայել Թուրքիայի արտգործնախարարության հաղոդագրությանը, ըստ որի՝ ամեն ինչ առանց նախապայմանների է։ Սա դասական դեմագոգիա է, քանզի թուրքական նախապայմանները կամ բավարարված են կամ բավարարման փուլում են։ «Առանց նախապայմանների» նախադասությունը քաղաքականապես թերհաս զանգվածի համար է նախատեսված։

Թուրքական նախապայմաններն ակնհայտ են։ Նախապայման է նաև Բաքվի ներգրավվածությունը հայ–թուրքական գործընթացում։ Չավուշօղլուն դա չի էլ թաքցնում։ «Մերոնք» դրան հակադարձում են, թե բա՝ լավ բան չեն անում թուրքերը, բայց միևնույն է մենք գնում ենք խաղաղության։ Պատերազմի կաչաղակները խոսում են խաղաղությունից։ Լկտի սուտն ու հեղափոխական մանիպուլյացիան հենց այսպես են լինում։

Հ․Գ․։ Թեհրանում տեղի ունեցած հայտնի եռյակի հանդիպումներից ու պայմանավորվածություններից հետո Չավուշօղլուի խոսքերը հուշում են, որ Թուրքիան մեծացնելու է ճնշումը նիկոլական իշխանության վրա։ Հատկապես երբ վերջինս չի նեղվում դրանից։

Չավուշօղլուն, ըստ այդմ, շնորհավորեց ՔՊ–ականների «Կուրբան Բայրամը կամ էլ «Վարդավառը», ո՞վ գիտե։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Թուրքիա Ադրբեջան Հայաստան

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին