f

Անկախ

Ուզում եմ շատ կոնկրետ օրինակներով նշել, թե ընդդիմությունը որտեղ ա թերանում։


Շարունակելով Կարեն Վրթանեսյանի՝ տեղեկատվական դաշտի թեման... Ուրեմն սրա մասին անընդհատ ասվում ա, իսկ ընդդիմությունը կարծես չի լսում։ Ուզում եմ շատ կոնկրետ օրինակներով նշել, թե ընդդիմությունը որտեղ ա թերանում։

Նախապես ասեմ, որ ընդդիմություն ասելով նկատի ունեմ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ընդդիմությանը՝ Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքներին։ Թե չէ իշխանություններին դիմադրող առանձին խմբեր իրենց հնարավորության սահմաններում տեղեկատվական դաշտում ահագին բան անում են։

1. Որտե՞ղ են ընդդիմության քաղաքական հայտարարությունները։ Մենք անընդհատ դժգոհում ենք, որ իշխանությունները համապատասխան պատասխան չեն տալիս դրսից եկած հայտարարություններին։ Իսկ որտե՞ղ է ընդդիմության համապատասխան պատասխանն ամեն դեպքի համար առանձին։ Հիմա պիտի համացանցը ողողված լիներ էդպիսի կարճ տեքստերով։ Օրինակներ բերեմ երբ էր դա կարելի անել.

— Իրանից եկած հայտարարությունը։ Լավ, հասկացանք, որ իշխանությունները ձայն չեն հանելու։ Բայց ինչու՞ ընդդիմությունը պատասխան սատարող ազդակ չի ուղարկում Իրան

— Փաշինյան-Էրդողան սիրախաղերը։ Սրա մասին ասելիք չունի՞ ընդդիմությունը

— Հունիսի վերջին խոսվում էր, որ Բերձորը հանձնվելու ա։ Դրա մասին ընդդիմությունը մենակ թեթևակի նշեց հանրահավաքի ժամանակ։ Ոչ մի հայտարարություն։

Հիմա կասեք՝ եթե ասեն, էսպես կլինի, էնպես կլինի։ Հաղորդակցության հմտությունների կարևորությունը հենց էն ա, որ էնպես ձևակերպել ասելիքը, որ համ տեղ հասնի, համ էլ ծառայի հայտարարությունն անողի շահերին

2. Ընդդիմությունը չունի տեղեկատվական միասնական հարթակ, որտեղ կարճ ու ամփոփ կներկայացվեն վերջին իրադարձությունները, ընդդիմության գործողությունները և հայտարարությունները։ Կասեք՝ հարթակ 22-ը, բայց ինչքան գիտեմ դա իմ ասած ԱԺ ընդդիմության հարթակը չի, հետևաբար կոնկրետ քաղաքական հետագիծ չունի։ Իսկ եթե ամեն դեպքում կա նման հարթակ, որի մասին չգիտեմ, նորից ընդդիմության թերացումներից ա, որովհետև պատշաճ չեն տեղեկացրել ժողովրդին։

3. Ուղղորդված քարոզչական աշխատանքի բացակայությունը։ Երբ որևէ բան պետք ա լինում տեղ հասցնել ժողովրդին ու մեխել մարդկանց ուղեղներում, իշխանական գործակալական ցանցը միանգամից գործի ա անցնում, ու նույն բանը տարբեր ձևակերպումներով ստատուսների ու քոմենթների տեսքով գրում։ Ընդդիմությունը չունի սա։ Հստակ երևում ա, որ ընդդիմադիր գործիչների ու իրենց համակիրների սոցցանցային ակտիվությունը բավական քաոսային ա, չհամակարգված։

Առայժմ էսքանը։ Որ էլի բաներ հիշեմ, կգրեմ։

Բյուրակն Իշխանյանի ՖԲ գրառումը

Բյուրակն Իշխանյան ՖԲ Գրառում տեղեկատվություն ընդդիմություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին