f

Անկախ

Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել հակակոռուպցիոն և անկախ դատարանների ոլորտներում. ԱՆ


Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մասնակցել է Եվրոպական Միության, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Լատվիայի դատական ադմինիստրացիայի կողմից՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակներում կազմակերպած «Դատաիրավական բարեփոխումներ և արդարադատության մատչելիություն» խորագրով ամփոփիչ համաժողովին:

ԱՆ-ից հայտնում են, որ բացման խոսքում փոխնախարար Թումանյանցը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին, «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի թիմի ղեկավար Փիթեր Գյորթլերին, միջազգային բոլոր գործընկերներին` իրականացված ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցության և գրանցած դրական արդյունքների համար:

Փոխնախարարը հայտնել է նաև, որ նույն օրը տեղի է ունեցել «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար կոմիտեի ամփոփիչ նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև ունեցած ձեռքբերումներին, որոնք դրական են գնահատվել Արդարադատության նախարարության կողմից: Այս համատեքստում փոխնախարարն ընդգծել է ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության գործընկերների հետ սերտ համագործակցությամբ և աջակցությամբ Հայաստանում արբիտրաժային կենտրոնի և քրեակատարողական նոր հիմնարկի հիմնադրմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:

Փոխնախարար Թումանյանցը նշել է նաև, որ Արևելյան Գործընկերության 2020-2021 թվականների ինդեքսով, Եվրոպական Միության հետ համագործակցության և իրականացված բարեփոխումների արդյունքում՝ Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել հակակոռուպցիոն և անկախ դատարանների ոլորտներում՝ առաջ անցնելով Արևելյան Գործընկերության բոլոր երկրներից:

Փոխնախարար Թումանյանցը հավելել է, որ Դատաիրավական ռազմավարության ընդունմանը զուգահեռ՝ Արդարադատության նախարարությունը հետամուտ է լինելու «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրով և ռազմավարությամբ նախանշված գործողությունների իրականացմանը:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին