Բանանի ուժեղ մգացումը կարող է վկայել փտման գործընթացների սկզբի մասին, նման մրգեր ուտելն անցանկալի է, Moscow24-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Գրում է Gazeta.ru-ն։
Գերհասունացած բանանը հակված է ավելորդ շաքարի կուտակմանը, նման մրգերի օգտագործումը հսկայական բեռ է դնում աղեստամոքսային տրակտի վրա և քայքայում է լյարդը։
«Որքան հասած է բանանը, այնքան շաքարի կուտակումն ավելի մեծ է։ Սա նշանակում է արյան մեջ գլյուկոզայի ավելի բարձր մակարդակ: Բանանն ինքնին շատ կալորիական է, և եթե անգամ ինսուլինի հետ կապված խնդիրներ չկան, ինսուլինի դիմադրությունը և արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնելու միտումը։ Այդ էներգիան չծախսելու դեպքում այն կարող է –արպի վերածվել։
Սոլոմատինան ընդգծել է, որ մարդիկ, ովքեր արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հետ կապված խնդիրներ ունեն, պետք է ընտրեն մի փոքր չհասունացած բանան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկները պարզել են, թե որ դիետան է օգնում պայքարել շաքարախտի դեմ։