Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ այսօր գիշերը ընկերության ցանցում շտապ տեխնիկական աշխատանքներ կարվեն։
«Հարգելի՛ բաժանորդներ,
Անկանխատեսելի տեխնիկական խնդրի պատճառով այս գիշեր՝ հուլիսի 23-ին, Ucom-ի ցանցում շտապ տեխնիկական աշխատանքներ են իրականացվելու, ինչի արդյունքում Երևանի ժամանակով 02։00-ից 04։00-ն ինտերնետ կապը կլինի անկայուն կամ անհասանելի։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,– ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր մոտ մեկ ժամ ընկերության ինտերնետ ծառայությունը խափանումներով էր աշխատում։ Ucom-ի մամուլի ծառայությունից Անկախին հայտնել էին, որ խափանումը պայմանավորված է միջազգային կապուղու վրա վթարով։
«Միջազգային կապուղու վրա՝ Ֆրանկֆուրտում վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով Հայաստանի ամբողջ տարածքում հասանելիություն չունեինք համացանցին։ Վթարի հետեւանքները վերացվում են, եւ հայաստանյան բաժանորդները աստիճանաբար հասանելիություն են ստանում համացանցին»,– ասել էին Ucom մամուլի ծառայությունից։