Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը պատվախնդիր հայ է, չորս երեխաների հայր, սիրող ամուսին, նվիրված զավակ, հարգանք վայելող մասնագետ:
Ավետիքին այսօր անազատության մեջ է,որովհետև նա փաստերով ու հիմնավորումներով քննադատել է խայտառակ կապիտուլացիա ստորագրած ՀՀ իշխանություններին: Ավետիքը քաղբանտարկյալ է, ում դեպքը ԶԼՄ ուշադրության կարիքն ունի:
Ս.թ. Հուլիսի 25-ին ժամը 11:00-ին Երևանում տեղի կունենա Ավետիք Չալաբյանի ընտանիքի, պաշտպանական խմբի և գաղափարակիցների մամլո ասուլիսը:
Ասուլիսը նվիրված է Չալաբյանի գործով նախաքննության ավարտին և դատաքննության մեկնարկին ս.թ. հուլիսի 26-ից: Ասուլիսի ընթացքում առաջին անգամ, կաշկանդված չլինելով նախաքննության գաղտնիությունից, կբացահայտվեն ապօրինություններն ու բռնաճնշումները, որ կիրառվել է Չալաբյանի գործով: