f

Անկախ

Ազատ արձակվելուց հետո էլ Միքայել Բադալյանը շարունակելու է մնալ հիվանդանոցում․ պաշտպան


«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանը հավանաբար այսօր՝ հուլիսի 23-ին, ազատ կարձակվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Մենք գրավի մուծման անդորրագիրը տվել ենք քրեակատարողական հիմնարկին, բայց ըստ նոր օրենսդրության՝ քննիչը պետք է գրություն կազմի ազատ արձակվելու մասին, որից հետո նոր Միքայել Բադալյանը կհամարվի լիարժեք ազատ արձակված։ Դա հավանաբար կլինի այսօրվա ընթացքում։ Բայց ազատ արձակվելուց հետո էլ Միքայել Բադալյանը շարունակելու է մնալ հիվանդանոցում՝ ստանցիոնար բուժման համար։ Բժիշկներն են պնդել, որ ինքը հոսպիտալացվի և մնա բուժում ստանալու, որովհետև դա անհրաժեշտություն է»,- նշեց Ալեքսանյանը։

Պաշտպանի խոսքով՝ մինչ այս Միքայել Բադալյանը առողջական որևէ գանգատ չի ունեցել։ Խնդիրներն առաջացել են կալանավորվելուց  հետո։

«Եթե խնդիր ունենար, մենք միանշանակ կբարձրաձայնեինք, անգամ եթե վերջինս արգելեր, որովհետև առողջության մասին է խոսքը։  Միքայել Բադալյանի խնդիրը ծագել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Ամեն դեպքում բանտի պայմաններն անհամեմատելի են քաղաքացիական կյանքի պայմանների հետ։ Հիմա չեմ կարող ասել՝ ինչով էր պայմանավորված, բայց փաստն այն է, որ մենք նման խնդրի առջև ենք կանգնել նրա ՔԿ-ում գտնվելու ժամանակահատվածում, այլ ոչ թե քաղաքացիական կյանքում»,- ընդգծեց Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 22-ին, Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, և նրան տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց:

Դատարանը բավարարեց պաշտպանների ներկայացրած հրատապ միջնորդությունը նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ հաշվի առնելով առողջական վիճակը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ նրան ազատ արձակելով 6 մլն գրավի դիմաց։

Հավելենք, որ Միքայել Բադալյանը ակտիվ մասնակցել է «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին։ Նա կալանավորվել է մայիսի 24-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հատկանիշներով։ Հուլիսի 18-ին 20 օրով երկարացվել էր նրա կալանքի ժամկետը:


 

 

Հայաստան Միքայել Բադալյան Էրիկ Ալեքսանյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին