f

Անկախ

Ծիծեռնակաբերդի խճուղում շինարարության  խախտումների հիմքով պատկան մարմինը դիմել է գլխավոր դատախազություն


2022 թվականի մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դրա հետևանքով խճուղին մինչև հունիսի 14-ը երկկողմանի փակ էր։ Տեղի ունեցած փլուզման հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) ղեկավարի հրամանով ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու հանձնարարական էր իջեցվել։

Ըստ այդմ՝ 2022 թվականի հուլիսի 3-ին ՀՀ, ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 հասցեներում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։

Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից 2020 թ. հունիսի 26-ին աշխատանքային նախագիծը համաձայնեցվել է նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ՃՏԱ ) 9-րդ կետի պահանջի խախտմամբ, այն է՝ բնակելի շենքերի ստորգետնյա հարկերի՝ ավտոկայանատեղիի մուտքի և ելքի համար նախատեսված հանգույցները աշխատանքային նախագծով նախագծվել են սեփականությամբ պատկանող հողամասի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում։

Աշխատանքային նախագիծը նույն խախտմամբ 2022թ․ մարտի 31-ին վերահամաձայնեցվել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կողմից։

Շինարարության կազմակերպման նախագծում կառուցվող շենքերի հիմքերը նախագծվել են համայնքային սեփականության հողամասի սահմաններում։ Երևանի քաղաքապետի կողմից նախագծման թույլտվությանը չհամապատասխանող աշխատանքային նախագիծ է համաձայնեցվել։

ՀՀ օրենսդրության խախտմամբ մշակված նախագիծը 2020 թվականի մարտի 4-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից ենթարկվել է պետական համալիր փորձաքննության և դրական եզրակացություն ստացել։

Կապալառու «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է համաձայնեցված աշխատանքային նախագծից կոպիտ շեղումներով․ քանդման և հողային շինարարական աշխատանքներն իրականացվել են շինարարական հրապարակի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում՝ խճուղու եզրագծով։ Բացի այդ, շինարարական աշխատանքների ընթացքում չի պահպանվել համաձայնեցված աշխատանքային նախագծով նախատեսված փոսորակի լանջի 27 աստիճան թեքությունը, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում։

«Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից թույլ տրված կոպիտ նախագծային շեղումը հանգեցրել է տեխնիկական վթարի։

Տեսչական մարմնի կողմից իրավախախտումների վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո միջնորդություն է ներկայացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար տրամադրված լիցենզիայի դադարեցման վերաբերյալ։

Վերոնշյալ հասցեում իրավախախտում թույլ տված բոլոր քաղաքաշինական սուբյեկտների նկատմամբ կիրառվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ։

Փաստացի իրավասու մարմինների կողմից ոչ միայն չի կանխվել համայնքային սեփականության հողամասի զավթումը, այլև նախագծի համաձայնեցմամբ և փորձաքննությամբ ակտիվ գործողություններով օժանդակվել է դրան։

Հողազավթման դեպքի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից իրավախախտման հայտնաբերման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ հետևանքների վերացման ուղղությամբ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, բարձր վտանգավորությամբ գնահատելով վերոնշյալ արարքները և առաջացած տեխնիկական վթար հանդիսացող հետևանքը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն։

 

Հայաստան Երևան Քաղաքաշինություն խախտումներ

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին