f

Անկախ

Ի՞նչ իրավունքով է այս պաշտոնյան մտնում նման կարևորության, բայց իրեն չվերաբերող հարցերի մեջ


Պարզվում է` ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը (ԱԽՔ) մի քանի օր առաջ հայտարարել է, թե Արցախում կան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: Եվ նորից ասել է, որ Արցախում ՀՀ ժամկետային զինծառայողներ չեն լինելու: 

Ի՞նչ իրավունքով է այս պաշտոնյան մտնում նման կարևորության, բայց իրեն չվերաբերող հարցերի մեջ, իր ո՞ր իրավասությամբ ու ո՞ր օրենքով է խոսում այս հարցերի մասին: 

ԱԽՔ-ի այս հարցազրույցը բացահայտ հակապետական է և ուղղված է Հայաստանի ու Արցախի շահերի դեմ: Այս պաշտոնյան հերթական վտանգն է ստեղծում մեզ համար և նվեր է մատուցում ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ ԱԽՔ-ի այս հակապետական հայտարարությունն ընկալվելու է որպես ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշում ու վստահ եմ` ինքն էլ դա գիտի:

 

Նախ, այս անպատասխանատու հայտարարությունից ստացվում է` Հայաստանն Արցախում մինչ օրս ունի զինված միավորներ (գնդեր, վաշտեր և այլն): 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակով զինծառայողների իրավունքներին վերաբերող աշխատանքս էր հստակ ցույց տվել, որ Արցախում չկան ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ: 

Միայն Ադրբեջանն է այս կեղծ գաղափարն առաջ տանում, դրանով փորձում է ապահովել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ ագրեսիայի արհեստական հիմքեր ու սպառնում ուժ կիրառել, իսկ ԱԽՔ-ը ստեղծում է այդ հիմքերը:

ՀՀ ԱԽՔ-ի այս հայտարարությունը բացահայտ կեղծիք է: 

Կամ Արցախում Հայաստանից ժամկետային զինծառայողներ լինելու կամ չլինելու հետ կապված` ի՞նչ գործ ունի այս հարցից: Սա ի՞նչ հայտարարելու բան է առհասարակ: Առանց այն էլ որքան շահարկեց դա ու ծառայեցրեց Ադրբեջանի շահերին: 

Այսինքն` ծանոթ վիճակ է. նախ, իրենց հակապետական  հայտարարություններով տարբեր մակարդակի պաշտոնյաներով օրինականացրեցին ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր ներկայությունը ՀՀ սահմանային գյուղերի ու քաղաքների հարևանությամբ, ճանապարհներին, վտանգի տակ դրեցին մեր խաղաղ բնակչության ու զինծառայողների կյանքը, հիմա էլ վտանգներ են ստեղծում ողջ երկրի ու ժողովրդի համար: 

Ու, ցավոք, սա դարձել է կանոն` նման հայտարարություններ անում են իրենց պաշտոնների ու խոսքերի նկատմամբ անպատասխանատու, ձևախեղված պատկերացումներ ունեցող, կոնկրետ հարցի հետ կապ չունեցող պաշտոնյաներ:

 

Արման Թաթոյան Արմեն Գրիգորյան Արցախ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին