Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի ավելի քան 16000 դեպք։ Գրում է Russian.rt.com-ը։
«Ներկայումս 75 երկրներում և տարածքներում գրանցվել է վարակման ավելի քան 16 հազար դեպք և հինգ մահ»,- ՏԱՍՍ լրատվական գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը։
Գեբրեյեսուսն ավելի վաղ հայտարարել էր, որ կապիկի ծաղկի բռնկումն առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է, որը մտահոգություն է առաջացնում։
Բացի այդ նախօրեին ԱՄՆ-ում հայտարարել են երեխաների շրջանում կապիկների ծաղկով վարակման առաջին դեպքերի մասին;