f

Անկախ

Առավոտյան 7-ին արթնանալու մասին հումորները շատ լավն էին, նույնիսկ Քիմ Քարդաշյանից էին կարծիք հարցրել․ Երևանի քաղաքապետ


Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ այսուհետ  առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի միաժամանակ 12 վարչական շրջաններում՝ նշելով, որ լայն արձագանք է գտել հանրության շրջանում։

«Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ այդպիսի մեծ իրադարձություն է լինելու, ուրախալի է, որ երևանաբնակները և մարզերի բնակիչները այդպիսի մեծ պատասխանատվությամբ են վերաբերում Երևանին։ Համոզմունք ունեմ, որ նույն ջանասիրությամբ համատեղ  փորձելու ենք մեր խնդիրները լուծել։ Այնուամենայիվ, կցանկանայի մանրամասնել, որ Երևանի աշտարակում յուրաքանչյուր ժամը մեկ 3-4 վայրկյան հնչում է Երևանի հիմնը, վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որտեղ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են»,–ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ այդ զանգերի ձայները խանգարում են մ արդկանց, ապա քաղաքապետն ասաց, որ այդ համակարգը իր հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էրև վստահություն հայտնեց, որ իր հայտարարությունից հետո էլ մարդիկ նույն ձևով արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել։

«Ես իմ ֆեյսբուքյան էջում պարզապես հայտարարել էի, որ ներդրվել է նման համակարգ, որը արդեն 25 օր է աշխատում էր։ Թեմայի հետ կապված հումորները շատ լավն էին։ Նույիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել՝ արդյոք ի՞նչ կարծիք ունի, բավականին հետաքրքիր հումորներ կային»,- ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Հայաստան Երևանի քաղաքապետարան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին