f

Անկախ

Ներդրումների մասին ողջ ինֆորմացիան՝ մեկ հարթակում․ «Սփյուռ» տեղեկատվական համակարգը գործարկել է կարևոր հարթակ՝ միավորելով ներդրողներին և ներդրումների կարիք ունեցողներին


«Սփյուռը» գործարկել է Հայաստանում ներդրումային առաջարկի և պահանջարկի միասնական հարթակ, որը կմիավորի  ներդրողներին և ներդրումների  կարիք ունեցողներին։ Tert.am-ի հետ զրույցում «Սփյուռի» հիմնադիր-տնօրեն Աշոտ Գրիգորյանը նշեց, որ նմանատիպ հարթակի ստեղծման գաղափարը առաջացել է Հայաստանում ներդրումային ոլորտում համապատասխան ինֆորմացիայի պակասի անհրաժեշտությունից:
«Որքան շատ լինեն ներդրումները, այնքան կշահի Հայաստանի տնտեսությունը: Եվ մենք, որպես տեղեկատվական հարթակ, որոշեցինք առավելագույնս աջակցել այդ գաղափարին՝ տեղեկատվությամբ։ Մտածեցինք ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ միաժամանակ կներկայացվեն ինչպես ներդրողները, այնպես էլ ներդրման կարիք ունեցողները: Հարթակի միջոցով ներդրողները հեշտությամբ կգտնեն ներդրման կարիք ունեցողներին և հակառակը, ներդրման կարիք ունեցողները՝ ներդրողներին: Ներկա պահին իրականացնում ենք ինֆորմացիայի հավաքագրում, արդեն իսկ դիմել ենք շուրջ 16․000 կազմակերպությունների՝ տեղեկացնելով այս գաղափարի մասին, շատերն արդեն ուղարկել են իրենց տվյալները,- ասաց Աշոտ Գրիգորյանը։

Այցելելով Spyur.am կայքի «Ներդրումների առաջարկ և պահանջարկ» բաժինը, կբացվի  երկու կոճակ՝ «Ներդրումների կարիք ունեցողներ» և «Ներդրում կատարողներ» անվանումներով։ Սեղմելով «Ներդրումների կարիք ունեցողներ» կոճակը օգտատերերը կարող են գտնել մինչև 10 մլն, 10-ից մինչև 50մլն և 50մլն և ավելի ներդրումների կարիք ունեցող ընկերությունների ցանկերը։ Սեղմելով «Ներդրում կատարողներ» կոճակը օգտատերերի առջև կբացվի ներդրողների ցանկը։
Հարթակում գրանցվելու համար առկա է կրկին երկու կոճակ՝ «Ունեմ ներդրումների կարիք» և  «Պատրաստ եմ կատարել ներդրում» անվանումներով։ Սեղմելով դրանցից յուրաքանչյուրի վրա օգտատերերը կկարողանան լրացնել իրենց հիմնական տվյալները, որոնք անհրաժեշտ են գրանցվելու և հարթակին միանալու համար։
Գրանցվելուց հետո տեղեկությունները կհայտնվեն հարթակում 1 շաբաթվա ընթացքում:
Բացի այդ, Spyur.am կայքի որոնման դաշտում «ներդրողներ» կամ «ներդրումների կարիք» բանալի բառեր գրելով նույնպես հնարավոր կլինի գտնել անհրաժեշտ ինֆորմացիան։
«Սփյուռի» հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հետագայում հարթակում կավելանան ենթաբաժիններ, որոնց միջոցով հնարավոր կլինի մասնավորեցնել և հստակեցնել պահանջված ոլորտի մասին ողջ ինֆորացիան։
Այսպիսով՝ ներդրումային հարթակը հնարավորություն կտա հեշտությամբ գտնել ինչպես ներդրում կատարողներին, այնպես էլ Հայաստանում ներդրումների կարիք ունեցող բիզնես-գաղափարներ, բիզնես-պլաններ, ստարտափներ, ինչը կխթանի Հայաստանում ներդրումային ակտիվության բարձրացմանն ու տնտեսական աճին:

Հայաստան Սփյուռ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին