ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոր տիպի կորոնավիրուսի արհեստական ծագման վերաբերյալ անհերքելի ապացույցների չի տիրապետում: Գրում է Gazeta.ru-ն։
Այս պահին անհայտ է, թե որտեղից է վիրուսը ծագել, հայտնել է Պետդեպարտամենտի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, Պոմպեոն ընդգծել է հետաքննության անցկացման անհրաժեշտությունը:
Նա հայտարարել է, որ չինական կողմը խոչընդոտում է կորոնավիրուսի ծագումը բացահայտելու ԱՄՆ փորձերին և մերժում է դեպքի Ուհանի լաբորատորիա և հետաքննության համար կարևոր այլ օբյեկտներ մուտքի հասանելիությունը:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: