f

Անկախ

10,8 մլն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար


ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է 10,8 մլն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար: Օգոստոսի առաջին կեսին անցկացվելիք օլիմպիադային կմասնակցեն շուրջ 90 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Համահայկական հայագիտական օլիմպիադաները 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարին մեկ կազմակերպվող միջոցառումներն են, որոնք խնդիր ունեն խրախուսելու հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնելու նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև ծանոթանալու տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

2003 թվականին նախարարությունն առաջին անգամ կազմակերպել է Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադան, որն իր շուրջն է հավաքել Սփյուռքի 4 երկրների և ՀՀ ընդամենը 29 դպրոցականների:

2005թ.-ին օլիմպիադային մասնակցել է արդեն 105 երիտասարդ՝ 7 երկրից: Նույն տարում միջոցառման շրջանակում անցկացվել է Հայագիտական գիտելիքների մրցույթը, և մասնակիցների ընդհանուր թիվը հասել է 150-ի: 2015թ.-ից միջոցառումը ստացել է «Հայագիտական համահայկական օլիմպիադա» անվանումը։ Օլիմպիադային մասնակցում են հայկական կրթօջախների՝ 14-18 տարեկան համապատասխան գիտելիքներ ունեցող սաները: Միջոցառման առանձնահատկություններից է նաև այն, որ մասնակցության հնարավորություն է տրվում այն պատանիներին, որոնք չեն տիրապետում հայերենին, բայց ունեն բավարար գիտելիքներ հայոց պատմությունից և մշակույթից:

Դա հնարավորություն է տալիս միջոցառմանը մասնակից դարձնելու հայերենին չտիրապետող ավելի լայն` համայնքի հետ համեմատաբար թույլ կապ ունեցող հայկական շրջանակներին, ինչպես նաև Հայաստանով հետաքրքրվող օտարազգի ներկայացուցիչներին:

Միջոցառումը, որպես կանոն, տևում է 1 շաբաթ, որի ընթացքում, բացի հիմնական մրցույթներից, անցկացվում են բազմաթիվ լրացուցիչ մրցույթներ, օրինակ` հայրենասիրական երգի, ասմունքի և այլն: Երիտասարդների համար կազմակերպվում են այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, ճանաչողական այցեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի ուսուցում, երգի ուսուցում, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն):

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին