f

Անկախ

«ԳեոՊրոՄայնինգ»-ը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արարատ քաղաքի մշակույթի տան վերակառուցմանը


«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը ֆինանսական օգնություն կտրամադրի ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքին, որտեղ գտնվում է Ընկերության ոսկու կորզման ֆաբրիկան, քաղաքի մշակույթի տան վերակառուցման և հարակից այգին բարեկարգելու նպատակով։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը և համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը։

Ընդհանուր առմամբ սուբվենցիոն ծրագրի արժեքը գնահատվում է 100 միլիոն դրամ, որից 30 միլիոնը կտրամադրի ընկերությունը, 35 միլիոնը՝ ՀՀ կառավարությունը, ևս 35 միլիոն կկազմի համայնքի մասնակցությունը։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին. «Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մենք մտահոգված ենք ոչ միայն մի շարք արտադրական խնդիրներով, այլև կարևորում ենք մեր ներկայության մարզերում սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը։ Արարատ համայնքը մեր վաղեմի և լավ գործընկերն է, և մենք միասին աշխատում ենք բարելավելու նրա բնակիչների կյանքի որակը և հարմարավետությունը, որոնցից շատերը ներգրավված են մեր գործունեության մեջ: Ինչպես վկայում է Գեղարքունիքի մարզում մեր փորձը, սուբվենցիոն ծրագրերը պետության, բիզնեսի և տեղական իշխանությունների միջև փոխհամագործակցության լավագույն ձևաչափն են»։

Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյան. «Սոցիալական բաղադրիչն այն հիմնական ոլորտներից է, որի ուղղությամբ մենք աշխատում ենք մեր մարզի խոշոր արտադրական ընկերությունների հետ միասին։ Այս առումով կարելի է ասել, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը մեր հիմնական գործընկերն ու լավ ընկերն է, որը երկար տարիների ներկայությամբ մասնակցում է համայնքի և նրա բնակիչների կյանքին: Կարծում եմ, որ այս ընկերության օրինակը պետք է վարակիչ լինի մարզի մյուս խոշոր ձեռնարկությունների համար»։

Ընթացիկ նախագիծը երրորդ սուբվենցիոն ծրագիրն է, որին տեղական ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մեկտեղ մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ»-ը: Առաջին երկուսն իրականացվել են Հայաստանի Գեղարքունիքի մարզում, որտեղ գտնվում է ընկերության կողմից շահագործվող Սոթքի հանքավայրը։

Մասնավորապես, ընկերությունը 100 մլն դրամ է հատկացրել մի շարք գյուղերի գազամատակարարման, ջրամատակարարման ցանցի զարգացման, գյուղական փողոցների լուսավորության, Վարդենիս քաղաքի և հարակից գյուղական համայնքների փողոցների և պուրակի վերակառուցման և բարեկարգման ծրագրերին։

Հայաստան ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ՍՊԸ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին