f

Անկախ

Ավելի քան վստահ եմ, որ սեպտեմբերի 2-ին որևէ մեկը ՀՀ-ից բարձր մակարդակով չի այցելի Արցախ. Արթուր Մոսիյան


Արցախից միշտ էլ հրավերներ եղել են, բայց ցավոք սրտի, ոչ միշտ է, որ ՀՀ իշխանություններն արձագանքում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրապարակավ հրավեր  է ուղարկել Հայաստանի ԱԺ բոլոր խմբակցություններին՝ մասնակցելու Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության տարեդարձին:

«Ավելին, միշտ սեպտեմբերի 21-ին Հայաստանի կողմից է հրավեր եղել Արցախի իշխանություններին, բայց վերջին անգամ միայն համերգի հրավիրեցին Արցախի ԱԺ նախագահին, որը չմասնակցեց, եկավ Եռաբլուր և վերադարձավ:

Այս պահին Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կապ, որպես այդպիսին, չկա: Կա Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան անձնական կապ: Նրանք միջպետական հարաբերությունները վերածել են աննական հարաբերությունների: Ոչ ԱԳՆ-ի, որ խորհրդարանի, ոչ Անվտանգության խորհրդի մակարդակով որևէ հարաբերություն չկա, բացի հումանիտար 1-2 խնդրի լուծման համար կապից»,-ասաց Մոսիյանը:

Նա նկատեց, որ Արցախի ԱԺ նախագահն անուղղելի լավատես է այդ հարցում, որովհետև տասնյակ հրավերներ են եղել և բացի ընդդիմադիր խմբակցություններից, որևէ մեկն Արցախ չի գալիս:

Դիտարկմանը, թե սեպտեմբերի 2-ին Արցախ չայցելելով, ՔՊ-ականները գուցե որոշակի մեսիջ են հղում Բաքվին, Մոսիյանն արձագանքեց. «Մինչև Ադրբեջանին մեսիջ ուղարկելը մեր ՔՊ-ական իշխանությունն, ավելի լավ է, դրական մեսիջներ փոխանցի Արցախին և ցույց տա, որ Արցախի այս ծանր, վիրավոր վիճակում ինքը Արցախի կողքին է: Ես ոչ թե հոռետես եմ, այլ տառապանքս փորձ ունի: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն այցելում Արցախ: Ես ավելի քան վստահ եմ, որ որևէ մեկը բարձր մակարդակով չի այցելի: Ավելին, կարող է նորից ցանկ տան, որ ընդդիմադիրներն էլ չայցելեն»:

ՀՅԴ-ական պատգամավորը նաև հավելեց. «Վերջին ժամանակներս Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի արած արտահայտությունները Արցախի վերաբերյալ փոքր տարբերություններով, չեն տարբերվում»:

Հայաստան Արթուր Մոսիյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին