f

Անկախ

«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 55


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018-ի մարտի մեկին, երբ Ազգային ժողովում քննարկվում էր այն ժամանակ իշխող Հանրապետական խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի հարցը, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սարկազմով հայտարարում էր, թե Սարգսյանին առաջադրելով՝ ասես արեւ է իջել Հայաստանի վրա: «Հիմա մենք նախագահի թեկնածու ունենք, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից: Ու հիմա ես նայեցի նրա՝ մեզ բաժանված կենսագրությունը. նրա քաղաքացիության հարցը մեկից մեկ համընկնում է ՀՀ-ում պաշտոն ունենալ-չունենալու հետ: Դուք այսօր ՀՀ-ի նախագահ չեք ընտրում, դուք այսօր ՀՀ-ում իշխող մաֆիայի անդամ եք ընտրում»,- նշում էր նա:

Նման միտք վարչապետ Փաշինյանը նաեւ 2018-ի ապրիլի 8-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էր հայտնում. «Պատկերացնո՞ւմ եք ՀՀ նախագահ, որ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից… Սա անարգանք է պետության նկատմամբ: Նրա համար քաղաքացիություն նշանակում է ինչ-որ պաշտոն՝ կլինի դեսպան, վարչապետ, նախագահ կամ այլ բան, իսկ երբ նրան պաշտոնից հանել են, քաղաքացիությունից հրաժարվել է: Կարծում եմ՝ այսպիսի արարք թույլ տված մարդը նախեւառաջ բարոյական իրավունք չունի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու։ Նա չի կարող որեւէ լուրջ գործունեություն ծավալել, ու նա չի կարող օգուտ տալ ՀՀ-ին, որովհետեւ ստի վրա ճշմարտություն գոյություն ունենալ չի կարող: Ստի վրա առաքինություն կառուցել չի կարելի»:
Նորից մարտի մեկին, բայց արդեն 2019-ին, նախկին նախագահ Արմեն Սարգսյանը անչափ ուրախ էր տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Լավ ավանդույթ է դարձել հանդիպել իրար»,- ասում էր Սարգսյանը, որի ասածը վարչապետ Փաշինյանն էր շարունակում. «Այո, մեր այս աշխատանքային հանդիպումները հաճախակի են դարձել, ինչի ժամանակ մի շարք հարցեր ենք քննարկում»:

Նորից 2019-ին՝ դեկտեմբերի 12-ին, Փաշինյանն ասում էր, որ նախագահի, կառավարության ու ԱԺ-ի միջեւ լավ, աշխատանքային միջավայր է ձեւավորված: Ի՞նչ է ստացվում. նախկին նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մասին տարաբնույթ կարծիք հայտնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցրել ու ստել է քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին