Երեւանը եւ Բաքուն բանակցություններ են վարում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման անցկացման շուրջ։ Այս մասին հուլիսի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Ընդ որում, կոնկրետ ժամկետներ նա նշել չկարողացավ: «Որքանով ինձ հայտնի է, բանակցություններ են ընթանում երկու երկրների ղեկավարների հանդիպման անցկացման շուրջ։ Սակայն կոնկրետ ժամկետներ նշել չեմ կարող»,- ասաց Աղաջանյանը։