f

Անկախ

ՄԵԾ ՀԱՅԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


«Ես իմ գործով գցեցի լումա արդարության բագինի առաջ»: 

                                                          Գուրգեն Յանիկյան

Երբեմն մի բառը կամ ազգանունը արդեն կենսագրություն է:  Մանկավարժ, լրագրող, բանահավաք Ալբերդ Փարսադանյանը 2004 թ. ընթերցողի դատին է հանձնել «Հայը. Կենսագրություն մեկ տողով» աշխատությունը: Գրքում ընդգրկված են 11380 անուն, ներկայացված է 1040 դիմապատկեր: Դրանցից մեկը՝ գրքի 374-րդ էջում ժողովրդական վրիժառու Գուրգեն Յանիկյանն է (1895-1984) է, ով 78 տարեկան հասակում վրեժ լուծեց երկու թուրք դիվանագետներից:  

Յանիկյանի մասին մինչև վերջերս ունեցած տեղեկություններս հանրագիտարանային փաստեր էին ու 1999թ. Երևանում լույս տեսած նրա «Նպատակ և ճշմարտություն» խորագրով հուշապատումը: Այդ գրքում նրա առաջին բանտային գրառումներն էին՝ գրված 1973թ.: Դրան հաջորդում է հուշերի 2-րդ գիրքը «Բանտարկյալի ձայնը» (Երևան, «Ոսկան Երևանցի» Հրատ, 2022թ), որի շնորհանդեսն առաջինը կատարվեց Լոռու մարզային գրադարանում ու ափսոսում եմ, որ չկարողացա ներկա գտնվել: Հիմա, երբ նպատակադրվել եմ որպես ընթերցող հակիրճ խոսք ասել մեկ շնչով ընթերցված այդ փաստագրական ուշագրավ աշխատությոն մասին, չեմ կարող շնորհակալակն  խոսքեր չհասցեագրել հիշյալ գրադարանի տնօրեն իմ վաղեմի բարեկամ Կարինե Հակոբյանին՝ գիրքը սիրահոժար ինձ տրամադրելու համար: 

….Աշխատությոն խորքերը թափանցելու ինքնատիպ բանալի է հայի գոյապայքարի նվիրյալ մշակ Կարո Վարդանյանի /ով կազմել, խմբագրել և ծանոթագրել է աշխատությունը/ «Ճշմարտության համար» վերնագրված առաջնախոսքը:

Յանիկյանի իսկական ազգանունը շատ ժամանակներ առաջ Հակոբյան է եղել: Նրանցից մեկն այրվել է իր տան մեջ և թուրքերը սկսել են նրանց կոչել Յանղունենք, ինչը թուրքերենից թարգմանաբան նշանակում է հրդեհի ընտանիք, աստիճանաբար Հակոբյանը դուրս է մղվել և Յանղունենքը դարձել է Յանիկյան: Գրքի բազմաթիվ ծանոթարություններից մեկը այս տեղեկությունն է: Մեկ ուրիշն էլ տեղեկացնում է, որ 2019թ. մայիսի 5-ին  ԱՍՍԱԼԱ-ի նահատակների հուշահամալիրում հանդիսավորությամբ հողին է հանձնվել Գուրգեն Յանիկյանի մասունքները: Նման մանրամասները շատ են սկզբում: Աշխատության առանցքում Յանիկյանի դատավարությանը նախորդած և հաջորդած իրադարձություններն են, որոնք հաճախ ընդմիջվում են հեղինակի արկածներով հագեցված կյանքի հետաքրքիր պատմություններով: Շատ են աղմկոտ բացահայտումները, հարցերը, որպես կանոն, ստանում են սպառիչ պատասխաններ: Ճշմարտությունը հաճախ դառն է, մեր ազգային նկարագիրը վտանգող, բայց ճշմարտությունը միշտ մնում է ճշմարտություն՝ բացարձակ արժեք:

  • Յանիկյանը աշխարհ չէր եկել ամերիյան բանտերի ցմահ բնակիչը դառնալու համար,- հնչեց նաև վանաձորյան շնորհանդեսում: 

Բայց դրա պատասխանն էլ կա այս գրքում՝ Յանիկյանը չէր կարող ապրել գաղտագողի: Այնքան խիտ և խորաթափանց են հուշերը, որ չկարողացա փաստերից մի քանիսն աձանձնացնել ու նկարագրել ընթերցողին, ուղղակի արժե, որ ամեն մի հայ կարրա գեղարվեստական նրբերագներով լեցուն այս գործը, որ օգնում է աշխարհի մեծամեծների ճակատին նետելու հեղինակի դառը, բայց ճշմարտացի միտքը՝ «Ես խոսեցի  բռունցքների լեզվով, որն աշխարհի համար միշտ եղել է միակ հասկանալի լեզուն:»

Գրքի խմբագիրը վերջում կարևորություն է տվել հուշերին կցվող 28 մեքենագիր էջի ծավալով հավելվածին: Յանիկյանը մեծ հայ է, իսկ նրա անունով կազմված հանձնախմբի նախագահ Լևոն Երկաթյա՞նը….

Հարցականները շատ են, ընթերցողը կարդալով այս գիրքը, նայելով նրանում զետեղված լուսանկարները, կարծում եմ այլ չափորոշիչներով կառաջնորդվի հայ-թուրքական խաղաղության օրակարգի մասին խորհելիս՝ խաղաղությունը օդ ու ջրի նման անհրաժեշտ է, բայց այն պիտի լինի արժանապատիվ, այն պետք է նվաճել, ոչ թե մուրալ,  իսկ հիմնական հարցը մնում է նույնը՝ ի՞նչ է իրականում ուզում թուրք-ադրբեջան տանդեմը: Իմ մտավորական ընկերներից մեկը սիրում   է կրկնել, որ նրանց օրակարգում մենք չկանք:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Հայաստան Վաղարշակ Ղորխմազյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին