f

Անկախ

«Պողպատե մանդատի» փոշիացումը․ Անդրանիկ Թևանյան


Անդրանիկ Թևանյանը գրում է․

Նիկոլական իշխանությունը 3 խոստում է տվել ու «Ապագա կա ապագան» կառուցել հետևյալ սյուների վրա՝

1․ Խաղաղություն, որի գինը չպետք է լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում խոսվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման ու Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին)։

  1. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորում (սահմանի բացում, միջպետական հարաբերությունների հաստատում)՝ առանց նախապայմանների։

3․ Մուրճով պայքար թալանի ու թալանչիների դեմ (նկատի ունեին նախկին պաշտոնյաներին, մականունավոր օլիգարխներին)։

Այս երեք կետերով էլ սրանք խաբել են ու հիմա հակառակն են անում։

1․ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քարոզում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու օգտին ու համոզում, որ եթե զիջումների չգնանք, ապա պատերազմ կլինի։

Ընդ որում՝ ասում է զիջումները երաշխիք չեն խաղաղության, բայց ամեն դեպքում պետք է զիջենք։ Այսինքն՝ փաստացի հայտարարում է, որ Հայաստանը խաղաղ ապագա չունի։

2․ Որքան էլ հայտարարում են, թե, իբր, հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է լինելու, այնքան ավելի շատ նախապայմաններ է առաջ քաշում Թուրքիան։

Էրդողանը երեկ կրկնեց դրանք։ Ի պատասխան Թուրքիայից հնչած տեսակետների՝ ՔՊ–ում գլուխները մտցրեցին ավազի մեջ ու քամակները տնկած ջայլամային դիրք ընդունեցին՝ նույնը խորհուրդ տալով անել հայ ժողովրդին։ Այսինքն՝ չնկատելու տալ Թուրքիայից արվող հայտարարությունները։

3․ Թալանի թեման ամենահետաքրքիրն է։ Սրանք շատ արագ հարստանում են ու կապիտալի նախնական կուտակման փուլն անցնում կայծակնային արագությամբ։

Նիկոլ Փաշինյանը ոչ թե թալանի դեմ պայքարի, այլ այդ թալանն իր ու իր շրջապատի օգտին վերաբաշխելու և վերասեփականաշնորհելու համար էր մուրճը ձեռքը վերցրել։

Ուշագրավն այն է, որ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների հետ սրանք շատ լավ լեզու են գտել։ Ապօրինի գույքի դեմ պայքարի շրջանակներում դրանց ունեցվածքի մի մասը հրապարակային առգրավում են (պողոսներին ցույց տալու, բայց նրանց գրոշ անգամ չտալու տարբերակով), մյուս մասի մի մասն իրենցով են անում, երրորդ մասը՝ թողնում են թալանչիներին։

Ահա այսպիսի պատկեր։

Հայաստան Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին