f

Անկախ

«Տարին դրական եկամտաբերությամբ կփակենք». Ինչո՞ւ են կենսաթոշակային ֆոնդերը 8 տոկոս բացասական եկամտաբերություն գրանցել


Երկրորդ եռամսյակում կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը եղել է բացասական՝ մոտավորապես 8 տոկոսի չափով, որը պահյմանավորված է եղել հիմնականում հայաստանյան եւ արտասահմանյան պարտատոմսերի գների անկմամբ, նաեւ արտարժույթի նկատմամբ դրամի ամրապնդմամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում կուտակային կենսաթոշակային հաշվի հաշվետվություններում  նկատվել է կենսաթոշակային հաշվի մնացորդի կտրուկ նվազում. մարդիկ կան, որոնց մոտ այդ նվազումը հսնում է մինչեւ 500 հազարի:

«Երկրորդ եռամսյակը տնտեսագիտական առումով հետաքրքիր է այն առումով, որ մի քանի երեւույթներ են տեղի ունեցել: Հատկապես ուզում եմ շեշտել դրամի արժեւորումը, որը, երեւի թե, ամենամեծ ազդեցությունն է ունեցել կենսաթոաշակային ֆոնդերի վրա դրամային արտահայտությամբ: Այո, գրանցվել է ամենամեծ բացասական եկամտաբերությունը: Անձամբ իմ դեպքում 521 հազար է եղել բացասական բալանսը: Բայց պետք է մի փոքր խորանալ՝ հասկանալու, թե դա ինչու է տեղի ունեցել, որքանով է դա անհանգստանալու առիթ հանդիսանում:

2014 թվականից սկսած արդեն 8 տարի գործում է կուտակային կենսաթոշակային համակարգը եւ այս 8 տարում տարեկան միջինը 7 տոկոս եկամտաբերություն է ցույց տվել: Բացասական եկամտաբերություն առաջին անգամ չէ, որ գրանցվում է, նախկինում էլի եղել են նման դեպքեր, մասնավորապես, նախորդ տարվա 2-րդ եւ 3-րդ եռամսյակներում»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները ռիսկերը դիվերսիֆիկացնելու, միաժամանակ առավելագույն եկամտաբերություն ակնկալելու համար այդ միջոցները տարբեր ուղղությամբ են ներդնում. «Այդ ներդրումները կատարում են թե Հայաստանի բանկերում ավանդների տեսքով, նաեւ պետական պարտատոմսերի տեսքով, ինչպես նաեւ արտասահմանյան ֆինանսական շուկաներում ներդրումներ են կատարվում: Մեր կենսաթոշակային ֆոնդերի 30 տոկոսից մի փոքր ավելին արտարժութային ներդրումներն են: Ենթադրենք դուք ունեք հազար դոլար, որի փոխարժեքը 480 դրամ է եղել, եւ մնացորդը ձեզ մոտ ցույց է տվել 480 հազար դրամ: Այս եռամսյակում, ենթադրենք, հաշվետու օրվա դրությամբ փոխարժեքը 400 դրամ արժի, դուք էլի ունեք այդ հազար դոլարը, բայց դրամային արտահայտությամբ այն ձեզ մոտ ցույց կտա 400 հազար դրամ: Եկամտաբերությունն էլ ցույց կտա – 80 հազար դրամ, ինչն իրականում չի նշանակում, որ ձեր գումարները կորել են անվերադարձ: Սա  փոխարժեքի փոփոխության արդյունքում հակառակ արդյունքը կարող է ունենալ: Մենք ունեցել ենք շրջան, երբ դրամն արժեզրկվել է, դոլարի փոխարժեքը հասել է մինչեւ 520 դրամ, այս դեպքում ունեցել ենք դրական եկամտաբերություն:

Եղել են տարիներ, որ տարեկան 2-3 տոկոս է եղել եկամտաբերությունը, եղել են նաեւ երկնիշ թվով եկամտաբերության տարիներ: Այսինքն մեկ եռամսյակի, կամ անգամ մեկ տարվա ցուցանիշի հիման վրա չի կարելի գնահատել համակարգի արդյունավետւթյունը:

Կարող եմ ասել, որ կառավարելիության տեսանկյունից մենք վատ վիճակում չենք գտնվում: Առաջատար, զարգացած երկրների կենսաթոշակային ֆոնդերը շատ ավելի մեծ բացասական եկամտաբերություն են գրանցել՝ Բրիտանիա, Ավստրալիա, ԱՄՆ, Հարավային Կորեա»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այս տարվա հաջորդ երկու եռամսյակների հաշվառմամբ, տարին դրական եկամտաբերությամբ կփակենք. «Նույնիսկ եթե տարին բացասական փակենք, դա չի նշանակում, որ համակարգը փոփոխությունների կարիք ունի կամ վտանգված է»:

Հարցին, թե պետության կողմից երաշխիքներ չկա՞ն, հաշվի առնելով, որ քաղաքացին կորցնում է իր կուտակած գումարները, նա պատասխանեց. «Համակարգը գործարկման օրվանից երկարաժամկետ հատվածում բավականին նորմալ եկամտաբերություն է ապահովում: Մեր միջոցները տարբեր ուղղություններով է ներդրված: Մի ուղղությամբ որոշակի տատանումը չի կարող վտանգի առաջ կանգնեցնել ամբողջ համակարգը: Արտարժույթով մեր ներդրումները ընդամենը 30 տոկոս է, օրենքով 60 տոկոսը պետք է դրամով ներդրում լինել: Փոխարժեքի տատանողականությունը որոշակի սահման ունի, դրանից ավել չի կարող վնաս տալ: Նույնիսկ հակառակը, դրամի որոշակի արժեզրկումը լրիվ հակառակ էֆեկտը կարող է ունենալ եւ մասնակիցների համար շատ բարձր եկամտաբերություն ապահովի: Համակարգը նորմալ աշխատում է:

Համակարգում փոփոխություններ կատարելու հարց չի քննարկվում, քանի որ դրա անհրաժեշտությունը չենք տեսնում: Այն գումարները, որ ներդրվել է, արդեն 500 մլրդ դրամն անցնում է: Այդ գումարի 20 տոկոսը՝ մոտ 100 մլրդ դրամ ֆոնդերի կառավարիչները եկամուտ են ապահովել: Այսինքն մեր ներդրած գումարը 400 մլրդ է, եւ կառավարիչները դրա վրա որպես եկամուտ ապահովել են եւս 100 մլրդ դրամ»:

Հայաստան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին