f

Անկախ

ԵԽ փորձագիտական խմբի հավաստմամբ՝ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում հակասություններ առկա չեն. ԱՆ


Համացանցում տարածվել է հաղորդագրություն առ այն, որ Քրեական դատավարության նոր օրենսգրքում «տեղեկատվության պահանջ» և «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գործողությունների վերաբերյալ կարգավորումները հակասություն են առաջացնում և ենթակա են վերանայման: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը:

«Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակներում իրավաբան-գիտնականներ Հրայր Ղուկասյանի, Դավիթ Մելքոնյանի և Արսեն Նիկողոսյանի կողմից մշակվել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույցը, որտեղ իրավաբան-գիտնականներն անդրադարձ են կատարել նաև համացանցում քննարկվող, նոր օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասին և 249-րդ հոդվածին՝ ըստ էության արձանագրելով, որ դրանք կարգավորում են տարբեր իրավահարաբերություններ:

Մասնավորապես՝ խնդրո առարկա՝ «թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկում» գաղտնի քննչական գործողության միջոցով վերահսկվում է անձի հաղորդակցությունը:

«Տեղեկատվության պահանջ» գործողության միջոցով անձի հաղորդակցությունը չի վերահսկվում, այլ ստացվում են հաղորդակցվողների վերաբերյալ որոշ տեղեկություններ (հաղորդակցվողների հեռախոսահամարներ, բաժանորդի անհատական տվյալներ և այլն), որոնք անձի անձնական կյանքի գաղտնիք չեն համարվում: Ըստ այդմ՝ ուղեցույցում նաև արձանագրվել է. որ նշված տվյալների ստացման համար դատարանի որոշում չի պահանջվում, քանզի Սահմանադրությունը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման դեպքում նման բարձր նշաձող չի նախատեսում, ուստի դատախազական հսկողությունը կարող է այդ իրավունքի երաշխավորման պատշաճ միջոց հանդիսանալ։

Հեղինակների կողմից կատարված վերլուծությունը թույլ է տալիս վերահաստատել, որ խնդրո առարկա հոդվածները կարգավորում են տարբեր իրավահարաբերություններ, վերաբերում են տարբեր պաշտպանության մակարդակներ ունեցող տվյալների, հետևապես, օրենսդրական հակասություններ չեն կարող լինել», - նշվում է ԱՆ հաղորդագրությունում:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին