f

Անկախ

Աբդուլա Շահիդիի հետ հանդիպմանը Վահագն Խաչատուրյանը բարձրացրել է հայ գերիների անհապաղ հայրենադարձության հարցը


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Աբդուլա Շահիդի արդյունավետ առաջնորդությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:

«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը համընկել է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի հետ։ Դա 1992 թվականի մարտ ամիսն էր: Սակայն դեկտեմբերին կրկին նշանավոր իրադարձություն ունենք նշելու, քանի որ ՄԱԿ-ի գրասենյակի բացումը տեղի ունեցավ 1992 թվականի դեկտեմբերին,- ասել է նախագահ Խաչատուրյանը: -Երբ ձեռք բերեցինք անկախություն ՄԱԿ-ի անդամ դառնալը մեր ցանկություններից մեկն էր, որովհետև մենք հասկանում էինք, որ մեր պետության հետագա զարգացումը առանց ՄԱԿ-ի հետ համագործակցության հնարավոր չէ: Այս 30 տարիների մեր պատմությունը ցույց տվեց, որ մենք իսկապես ՄԱԿ-ի աջակցությամբ հասել ենք հաջողությունների, որոնք մեծ նշանակություն են ունեցել մեր պետության կայացման համար: Ուզում եմ առանձնահատուկ նշել ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որում ՄԱԿ-ի դերը շատ մեծ է եղել: Այս 30 տարիների ընթացքում մեր պետությունն ակտիվորեն համագործակցել է ՄԱԿ-ի բոլոր կառույցների հետ, իրականացրել տարբեր ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել աղքատության, անհավասարությունների վերացմանը, ինչպես նաև իրավական կայուն պետության կայացմանը:

Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նպաստելու է նաև մեր հետագա համագործակցությանը, առավել ևս, որ Ձեր նախագահությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում տպավորիչ է, քանի որ Ձեր ջանքերն ուղղված են համավարակից հետո աշխարհում հարաբերությունների կամ տնտեսական կյանքի վերականգմանը, միջազգային հանրության համախմբմանը»:

Աբդուլա Շահիդին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հայաստան այն ժամանակահատվածում, երբ նշվում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանական 30-ամյակը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ ունեցած բոլոր ծրագրերը կշարունակեն իրականացվել՝ ուղղված քաղաքացիների կյանքի բարելավելմանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Աբդուլա Շահիդին անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցերի: Նախագահը բարձրացրել է Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ հայրենադարձությանն առնչվող հարցեր: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, նշել, որ երկարատև և կայուն խաղաղության հաստատումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Հայաստան Վահագն Խաչատուրյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին