Երգչուհի Շակիրան որդիների հետ մեկնել է Մեքսիկա։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Գրում է Gazeta.ru-ն։
Մայիսին աստղը հայտարարեց ֆուտբոլիստ ամուսնուց՝ Ժերար Պիկեից բաժանվելու մասին։ Այժմ Շակիրան և իր երեխաները հանգստանում են Կաբո Սան Լուկասի լողափում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պիկեն մտադիր է ստանալ երկու երեխաների միանձնյա խնամակալությունը, որոնք ծնվել են երգչուհու հետ իրենց ամուսնությունից։ Հուլիսի սկզբին հայտնի զույգը հանդիպեց՝ քննարկելու իրենց ընդհանուր երեխաների խնամակալության հարցը: Պիկեն ասել է, որ համաձայն չէ, որ Շակիրան ծրագրում է իր որդիների հետ մեկնել ԱՄՆ։ Դրանից հետո երգչուհին կատաղել էր ու սպառնացել բացահայտել նախկին զուգընկերոջ գաղտնիքները։
Աստղերի բաժանման մասին լուրերից հետո մամուլում տեղեկություններ սկսեցին տարածվել, որ պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է։ Երգչուհին ու մարզիկը երկու որդի ունեն՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։