f

Անկախ

Դավաճանի հրամանը կատարման ենթակա չի։


Դավաճանի հրամանը կատարման ենթակա չի։

Այսպես կոչված եռամսյա հավաքներին մասնակցելու ծանուցագիր մեր տուն էլ են բերել հունիսի վերջին, երբ ես Արցախում էի, որպեսզի մեր ներկայությամբ պաշտպանենք Բերձորը։

2006-2008թթ․ ծառայել եմ Հայաստանի Զինված ուժերում։ Այնուհետև, որպես պահեստազոր մասնակցել եմ բոլոր հավաքներին, որոնց կանչել են։ 2020թ-ին կանչով մասնակցել եմ պատերազմին, որը հետագայում պարզվեց, որ ահաբեկչություն է հայ ժողովրդի դեմ և դավաճանություն։

Դավաճանը նա է, ով անցնում է թշնամու կողմն ի վնաս իր ազգի ու երկրի։

Այս եռամսյա հավաքների որոշումը կայացրել է մի երևույթ, որը հանձնել է Արցախի 72 տոկոսը, որը զորահավաքի հրաման էր ստորագրել Արցախը իբրև պահելու համար, սակայն զոհել Հայաստանի պայմանագրային, ժամկետային, պահեստազորի զինծառայողներին, ու այդ ամենից հետո հարցականի տակ է դրել Շուշիի հայկական լինելու փաստը՝ ասելով․ «Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է»։ Եվ սա դավաճանություն է։

Նա Շուշի քաղաքը կոչեց դժբախտ ու դժգույն, որի համար իրենց կյանքն են զոհել հայ սպաներն ու զինվորները։ Եվ սա դավաճանություն է։

Նրանք շինծու գործեր են հարուցել և հարուցում Արցախն ազատագրած գեներալների, քաղաքական գործիչների, Հայաստանի հերոսների, ազատամարտիկների դեմ։ Եվ սա դավաճանություն է։

Նա խոստովանել է, որ ավելի վաղ չի կանգնեցրել պատերազմը, որովհետև իրեն դավաճան կկոչեին։ Եվ սա դավաճանություն է։

Նա մերժել է պատերազմի ժամանակ միասնաբար պայքարելու՝ օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու առաջարկը՝ երկիրը հասցնելով աղետի։ Եվ սա դավաճանություն է։

Այսպես կոչված պատերազմի ժամանակ թշնամու էներգետիկ ու այլ ռազմավարական ենթակառուցվածքներին հարված չի հասցվել։ Եվ սա դավաճանություն է։

Այսպես կոչված պատերազմի առաջին օրերին նա դադարեցրել է համալրումը։ Եվ սա դավաճանություն է։

2020թ․ նոյեմբերի 9-ի աղետից հետո հրաժարական չի տվել՝ շարունակելով խորացնել աղետն ու տարածքներ տալ թշնամուն։ Եվ սա դավաճանություն է։

Նոյեմբերի 9-ից հետո նա հրաժարական չի տվել, զբաղվել է իշխանությունը պահելով և հնարավորություն չի ստեղծվել անհայտ կորածներին համակարգված գտնելու համար։ Եվ սա դավաճանություն է։

Նա լքել է հայ գերիներին, որոնք արդեն գրեթե երկու տարի է Ադրբեջանի բանտերում են։ Եվ սա դավաճանություն է։

Նա այն աստիճան թքած ունի հայ գերիների վրա, որ իր ընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ գերիները երկու ամիս էլ կդիմանան։ Եվ սա դավաճանություն է։

Նա այն այսպես կոչված գերագույն հրամանատարն է, որը տոպրակների մեջ փտեցնում է հայ զինվորների դիերը։ Եվ սա դավաճանություն է։

Նա պլյուս, մինուսով 50-ով է հաշվում հայ զոհերի թիվը, և մինչև հիմա էլ պարզ չէ, թե ի վերջո քանի հոգի նա զոհեց Արցախը հանձնելու համար։ Եվ սա դավաճանություն է։

Նա Հայաստանի տարածքներն ու ճանպարհներն է հանձնում Ադրբեջանին, իսկ հայկական տեղանունները կոչում ադրբեջանական տարբերակներով։ Եվ սա դավաճանություն է։

Նրա օրոք համակարգային ատելություն է տարածվում Արցախի մեր հայրենակցիների հանդեպ։ Եվ սա դավաճանություն է։

Նա թողել է Արցախին միայնակ՝ չորս կողմից թշնամիներով պաշարված։ Եվ սա դավաճանություն է։

Նա Բերձորը հանձնում է՝ պատճառաբանելով, որ մարդ չի ապրում այնտեղ։ Եվ սա դավաճանություն է։

Նա այսպես կոչված գերագույն հրամանատար է հայկական բանակի ու հայերի թշնամիների համար։ Եվ նա դավաճան է։

Հայաստանի բանակը Հայաստանի սահմանները պաշտպանելու համար է, իսկ եթե այսպես կոչված գերագույն հրամանատարը սահմանները տալիս է թշնամուն, ուրեմն նա էլ թշնամին է, և բանակը պիտի Հայաստանը պաշտպանի դավաճանից, որպեսզի կարողանա պաշտպանել թշնամուց։

Որևէ երաշխիք չկա, որ այդ երևույթը չի տանում հայ պահեստազորին հերթական անգամ զոհելու իր այսպես կոչված քաղաքակիրթ գործընկերոջ համար։ Ավելին, կա վստահություն, որ այդպես է անելու։

Որևէ երաշխիք չկա, որ հայ պահեստազորին չի հանձնի գերի ու թողնի, որ մի երկու, երեք տարի սպասեն։ Ավելին, կա վստահություն, որ այդպես է անելու։

Կա վստահություն, որ այդ երևույթը հայկական բանակը դարձրել է պատժամիջոց։ Նրանք եռամսյա հավաքներին են ուղարկում նրանց, ովքեր պահանջում են դավաճանների դատաստանը։ Ազգային ժողովում հայտնված դավաճաններից մեկը բացեիբաց ասել է, որ դավաճանների դեմ ցույցերի մասնակիցներին ուղարկելու են հավաքներին։

Բանակի հավաքներին մասնակցելը անհրաժեշտ է ցանկացած պահեստազորի՝ գիտելիքները վերականգնելու համար, բայց ոչ դավաճանի հրամանատարության տակ անցնելով, իհարկե։

Այժմ հայկական բանակն անցել է թշնամու ենթակայության տակ։

Ես՝ որպես հայկակական բանակի զինվոր, կռվում եմ թշնամու դեմ և իմ այդ թշնամին Հայկական լեռնաշխարհը հայաթափողների կողմն անցած դավաճանն է։

Ես՝ որպես հայկական բանակի շարքային զինվոր պարտք ունեմ հայերի իրավունքները պաշտպանելու համար ստեղծված բանակը վերադարձնել իր առաքելությանը՝ ազատվելով դավաճաններից։

Ես՝ որպես հայկական բանակի շարքային զինվոր, չեմ կատարելու դավաճանի հրաման։

Ես՝ որպես հայերին ցեղասպաններից պաշտպանող, թուրքերի դեմ կռված Վահան Չերազի, Սարգիս Ճեպեճիի, Հարություն Խաչատրյանի ժառանգ չպիտի կատարեմ մեր նախնիներին նզովող դավաճանի հրամանը։

Եվ որևէ դատ, որևէ պատիժ չի կարող կիրառվել դավաճանի հրամանը չկատարելու համար։

Հանուն մեր նախնիների, հանուն մեր նահատակների, հանուն ապրողների և հաջորդների։

Շարքային Հովհաննես Իշխանյան Վահանչերազի։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում զորակոչ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին