f

Անկախ

Արթուր Սաքունցը դատարան 2 հայց է ներկայացրել Նարեկ Մալյանի դեմ


2019 թ․ դեկտեմբերի 7-ին Նարեկ Մալյանը, որը հայտնի է իրավապաշտպաններին թիրախավորելով, իր ֆեյսբուքյան էջում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցի մասին սուտ լուրեր է հրապարակել՝ նրա գործունեության վրա ստվեր գցելու, նրա՝ որպես իրավապաշտպանի պատիվն ու արժանապատվությունը հասարակության մոտ արատավորելու և նսեմացնելու նպատակով։

ՀՔԱՎ հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ն․ Մալյանը Ա․ Սաքունցի՝ տարիներ առաջ տված հարցազրույցից վերցրել է առանձին հատվածներ և ներկայացրել համատեքստից դուրս՝ խեղաթյուրելով խոսքերի բովանդակությունը, դրանով ապատեղեկատվություն տարածել, թե Ա․ Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը  գումարներ է ստացել «հողերը վաճառելու նպատակով», և 2020 թ․ 44-օրյա պատերազմի պարտությունը վերագրել է Արթուր Սաքունցին ու ՀՔԱՎ-ին։  Զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու և պատվին, արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջներով Ա․ Սաքունցը 2019 թ․ դեկտեմբերի 19-ին դիմել է դատարան։ Հայցադիմումին ընթացք էր տրվել, սակայն շուրջ 1 տարի գործի քննությունը ձգձգվել է դատավորի ժամանակավոր անաշխատունակության պատճառով և միայն 2022 թ հունվարի 19-ին դատավոր Ա․ Մուշեղյանը որոշել է Նարեկ Մալյանի դեմ Արթուր Սաքունցի հայցը վարույթ ընդունել։ 

 

 

Գործը քննում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16։00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում։

Սա առաջին դեպքը չէ, որ Նարեկ Մալյանը փորձում է զրպարտության միջոցով նսեմացնել իրավապաշտպանների գործունեությունը և ժողովրդավարական արժեքները։ 2021 թ․ փետրվարի 3-ին էլ Ն․ Մալյանը մեկ այլ հարցազրույցում մեղադրել է Ա․ Սաքունցին 44-օրյա պատերազմից հետո ոչ հայրենանպաստ գործունեության մեջ։ Սրա հիման վրա ևս Ա․ Սաքունցը զրպարտությունը հրապարակայնորեն հերքելու և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջներով հայց է ներկայացրել դատարան։ Այս գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2022 թ․ օգոստոսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում։

Նարեկ Մալյան Արթուր Սաքունց դատական հայց Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին