f

Անկախ

60 անանուն զինվորներ. մաս 1


Այն, ինչ կպատմեմ, իրական պատմություն է, ոչ լեգենդ:

Զինվորները չէին խոսում, բայց ջոկատի մարտական գործողությունների մասին տեղեկատվությունը մեզ մոտ հավաքվել էր ադրբեջանական աղբյուրներից: Ստուգելու խնդիր անգամ չկար, ուղղակի ուզում էի, որ իրենք պատմեն իրենց հետ կատարվածը: Լուռ լսում էին, հետո սկսեցին համոզել, որ չգրեմ իրենց մասին, անուններ չտամ, ու ես պայման կապեցի՝ պատմեք, անուններ չեմ գրի: Կպատմեմ առաջին դեմքով, այդպես ինձ համար ավելի հեշտ է կառավարել հուզմունքս:

Հոկտեմբերի 8-ին հրաման ստացա իմ տղերքին պատրաստել Ջաբրայիլ մեկնելու: Արդեն մի քանի տարի զինվորական կոչումի և պաշտոնի բերումով իրենց հետ պոստեր չէի բարձրանում, բայց բանակային կյանքիս 20 տարիների մեծ մասը իրար հետ էինք անցկացրել մարտական հենակետերում: Պահանջեցի, որ թույլ տան տղերքի հետ մեկնեմ: Ջոկատին երկու կին բուժաշխատող էին կցել, բայց տղերքը բոլորը, մի մարդու նման, դեմ եղան: Կատակեցինք, թե չաղ են, ստիպված պետք է լինենք իրենցով զբաղվել կռվելու փոխարեն, չէինք ուզում աղջիկներին տանել մահվան բերան, իսկ գնալու էինք հենց այդտեղ՝ բոլորս գիտեինք, հասկանում էինք:

...Մեքենաներն իրարից 50 մետր հեռավորությամբ էին շարժվում, բայց դա չօգնեց...Երկու մեքենա խփվեցին, այդ սարսափելի տեսարանը չեմ պատմի, դժվար է, չեմ կարող...Իջանք մեքենաներից, զինվորներին հրամայեցի շարունակել ոտքով, խմբեր չձևավորել, քայլել՝ իրարից առնվազն երկու-երեք մետր հեռավորություն պահպանելով, շախմատաձև դասավորությամբ: Շոգ էր, բայց խստիվ արգելել էի բրոնիժիլետ, կասկա հանել, կարճ ասած՝ լրիվ սպառազինությամբ, մարտական հանդերձանքով, սննդի եռօրյա պաշարով քայլեցինք համարյա 10 կիլոմետր: Մոտս քարտեզ կար, մեր տեղակայման վայրի կոորդինատներն ունեինք, բայց տեղանքին ծանոթ որևէ մեկը չկար ջոկատում, ի վերջո այդ ամենն էլ պայմանական էր, որովհետև մինչ որոշում էր կայացվել մեզ ուղարկելու, մինչ կհասնեինք, արդեն շատ բան էր փոխվել: Էլ չեմ ասում, որ ամբողջ ճանապարհին էդ անտերների տզզոցին էր լսվում, իսկ տզզոցը կարելի է ասել անընդհատ էր, չէր կտրվում, ինչպես և հրանոթների կրակոցները: Առանց կորուստների տեղ հասանք, բայց ոչ այնտեղ, ուր պետք է հասնեինք; Ուղղակի թուրքերին հասանք՝ չնայած սկզբում չէինք հասկացել, որ թուրքերն են, բայց պատերազմը սովորեցնում է արագ տրամաբանել: Մեր գտնվելու հատվածում ռազմաճակատի գիծ որպես այդպիսին արդեն չկար, ինչպես և պաշտպանական կահավորանքով բնագիծ, կապով տեղեկանում էինք, որ առանձին հատվածներում հայկական զորք կա, հիմնականում խմբեր: Ճանապարհին փախնողները քիչ չէին, եթե չասեմ շատ էին, ըստ որում, բոլորը զենքերով, որևէ մեկին պատրոն անգամ չէին տալիս՝ դե նահանջում էին այսպես ասած, իսկ ճանապարհին ի՞նչ իմանաս, որտեղ թուրք կհանդիպես: Քավ լիցի, ոչ մեկին չեմ մեղադրում,ամեն մեկի խիղճն իրեն դատավոր: Շատ արագ հասկացա, որ կապի խնդիրը գնալով ավելի է բարդանալու, հրամայեցի ալենկոները հնարավորինս խնայողաբար օգտագործել, մարտկոցները լիցքավորելու խնդիրը անլուծելի էր լինելու, այդ արդեն պարզ էր, կապը պահում էի միայն մեր անմիջական հրամանատարության հետ:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ Հայաստան հիշողություններ խմբագրի ընտրանի

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին