Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը Ասիայում գործող ավիաընկերություններին զգուշացրել է Թայվանի շուրջ թռչելուց խուսափելու անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը։
Չինաստանի իշխանությունների պաշտոնական ծանուցման մեջ օդային տարածքի վեց տարածքներ նշված են որպես «վտանգի գոտիներ»։ Այդ տարածքներում Պեկինը զորավարժություններ է անցկացնում՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի։
Օգոստոսի 4-ի ժամը 12:00-ից օգոստոսի 7-ը ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածներում այս գոտիներում թռիչքները սահմանափակվելու են:
Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի շրջակայքում գտնվող երեք ջրային տարածքներում։