Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Չինաստանը կարող է օգտագործել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան՝ որպես սադրանքի պատրվակ։ Գրում է Gazeta.ru-ն։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում մենք տեսանք մի շարք հայտարարություններ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից, որոնք, ցավոք, լիովին համահունչ են մեր ակնկալածին», - հավելել է նա: Չինաստանի արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման բաժնի տնօրեն Ֆու Ցունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «լուրջ հետեւանքների» է սպասում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցի պատճառով:
Մինչ այս Ֆու Ցունը հայտարարել էր, որ AUKUS գործընկերությունը (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) մեծ ռիսկեր է պարունակում միջուկային զենքի տարածման ոլորտում և խախտում է ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրությունը։ Չինաստանի ԱԳՆ-ն կանչել է Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բըրնսին և բողոք արտահայտել՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի հետ։