f

Անկախ

Արժեքների դեգրադացիայի հետ ենք բախվում․ մենք համազգային ապաշխարության և զղջման կարիք ունենք․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան․ «Իրավունք»


«Իրավունք» թերթը գրում է. ««Արժեքների դեգրադացիայի հետ ենք այսօր բախվում, այդ թվում` հոգեւոր, բարոյագիտական, սպառողական հասարակությանը բնորոշ տարրերի հետ, որոնք թափանցել են մեր կյանք: Երբ տնտեսությունը դառնում է գերնպատակ, սկսում են տեղի տալ արժեքները: Տնտեսությունը պետք է ծառայի այդ արժեքների բարելավմանը, ոչ թե կլանի, ինչին ականատես ենք լինում այսօր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այսօրվա քաղաքական աշխարհի հոսանքին հակառակ կարողանանք այդ արժեքները վերականգնել»: Անդրադառնալով համընդհանուր անտարբերության, ատելության մթնոլորտին, մեզ հետ զրույցում նման մեկնաբանություն տվեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

 

—Ո՞ր պահից մենք շեղվեցինք ու դավաճանեցինք մեր բուն արժեքները, ե՞րբ սկսեցինք վաճառել ընկերներին ու դրանից գերագույն հաճույք ստանալ:

— Որ պահից, չեմ կարող ասել, դա շարունակական գործընթաց է, որն էլ ավելի խորացավ վերջին տարիներին:

 

— Ասում են, երբ Աստծուց հեռանում ես, բոլոր դժբախտությունները միանգամից լցվում են գլխիդ: Արդյոք հայ ազգը այդչափ հեռացե՞լ է Աստծուց, որ ունենք այն, ինչ ունենք:

— Մենք համազգային ապաշխարության եւ զղջման կարիք ունենք: Մինչեւ հավաքական ապաշխարման, զղջումի զգացումը մեր մեջ չարթնանան, մենք անընդհատ գնալու ենք դեպի խորը դեգրադացիայի: Տեսեք, մարդու անկումը տեղի է ունեցել ինքնաարդարացումով, երբ Աստծո առաջ կանգնեց ու փոխարեն զղջալու ու ապաշխարելու, սկսեց ինքնաարդարանալ, թե ինչու եմ մեղք գործել: Յուրաքանչյուր մարդ նախ պետք է հրաժարվի ինքնաարդարացման ախտից: Եվ առհասարակ՝ եկեղեցու առաքելությունը առաջին հերթին դրան է միտված՝ զղջումի ու ապաշխարության զգացումն արթնացնելն է, մեղքը ուրիշի վրա չբարդելը: Սա է միակ ինքնամաքրվելու ճանապարհը:

— Սրբազան, շատ հաճախ հոգեւոր անկման համար մեղադրում են եկեղեցուն, զուգահեռներ անցկացնելով, որ, օրինակ, աղանդավորները գնում են դռնեդուռ իրենց քարոզը իրականացնելու, ինչու նույնը չեն անում հոգեւորականները:

— Հոգեւորականները իրենց գործը եւ առաքելությունը կատարում են ոչ միայն դռնեդուռ, այլեւ՝ շեմ առ շեմ, հարկ եղած դեպքում՝ հարկ առ հարկ: Երկրորդ, այդ նույն մտահոգ մարդիկ էլ կոչված են այդ առաքելությունն իրականացնել, հեշտ է արդարանալը:

— Սրբազան, շուտով չարաբաստիկ պատերազմի երկու տարին կլրանա, կարողանո՞ւմ եք հարմար սփոփանքի խոսքեր գտնել հերոսածին մայրերի, քույրերի եւ կանանց հետ խոսելիս:

— Մենք ամեն օր ապրում ենք մեր հերոս տղաների ընտանիքների հետ, սա պետք է լինի մեր կյանքը: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ մեր տղաները զոհեցին իրենց կյանքը մեր բոլորիս արժանապատվության համար, եւ որ իրենց շիրիմները պարզ գերեզմաններ չեն, այլ՝ ուխտատեղիներ: Մենք պարտավոր ենք անմահության արժեքներով ապրենք, մենք իրավունք չունենք մի վայրկյան անգամ մոռանալ Եռաբլուրում հանգչող անմահներին:

— Հավատո՞ւմ եք, որ տղաների վրեժը մի օր կլուծենք:

— Դա պետք է լինի բոլորիս ուխտը, մենք պարտական ենք տղաներին վերադարձնել այն հայրենիքը, որի համար իրենք անմահացան, նահատակվեցին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյան Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին